«Տեղացիներից սկսած, հանգստացողներից վերջացրած, Սևանը վարի են տվել». Մկրտիչ Իսրայելյան
![]() Լրագրող Մկրտիչ Իսրայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կրետեի լողափերում իդեալական մաքրություն է տիրում։ Հազարավոր զբոսաշրջիկներ են հանգստանում լողափերում, խմում են ծխում են, բայց նմուշի համար մի հատ ծխախոտի մնացորդ, դատարկ շիշ, տոպրակ կամ թղթի կտոր չես գտնի՝ ոչ ջրում և ոչ էլ ցամաքում։ Էնպես չի, որ տարածքի աշխատակիցները փոշեկուլով ժամը մեկ մաքրում են լողափերը, ուղղակի մարդկանց վերաբերմունքն է շրջակա միջավայրի նկատմամբ չափազանց բարձր։ Առանձին կղզիներում վայրի լողափեր կան, որտեղ ոչ մի ենթակառուցվածք չկա, լրիվ բնական վիճակ է։ Տարածքում աղբամաններ կան, բայց էլի էնպես չի, որ դրանք ամեն քայլափոխի են դրված։ Օրական երևի հազարից ավելի զբոսաշրջիկներ են նավերով գալիս մի քանի ժամ մնում ու հետ վերադառնում։ Բացի ճանապարհածախսից, յուրաքանչյուր զբոսաշրջիկ մեկ եվրո է վճարում այդ վայրի լողափի մաքրության պահպանման համար։ Ես էդ լողափում կրկին որևէ տեղ աղբ չտեսա թափված։ Էսքանը գրեցի, որ համեմատեմ մեր վերաբերմունքը շրջակա միջավայրի նկատմամբ։ Սևանը, որ էսօր վարի է գնում՝ չասեմ բոլորի, բայց մեծամասնության մեղավորությունն է։ Ու կարիք չկա Սևանի հիվանդությունը բարդել միայն մեկ օղակի վրա։ Սևանը հավասարաչափ վարի են տվել, թե նախկին բոլոր իշխանությունները, թե շարքային մարդիկ՝ տեղացիներից սկսած հանգստացողներից վերջացրած»։ |

«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
7801:06
«Ամբողջ քաղաքում սոսիները ծանրագույն վիճակում են». Քրիստինա Վարդանյան (տեսանյութ)
18204.10.2026, 21:48
«Մթնոլորտի համաշխարհային նոր վերլուծությունը մտահոգիչ պատկեր է բացահայտել»․ Լևոն Ազիզյան
14203.10.2026, 15:18
«Միջուկային փտախտը դեռ ծառը հատելու ցուցում չէ»․ Քրիստինա Վարդանյան (լուսանկար)
15330.09.2026, 10:18
«Ամեն դիպլոմ ունեցողին ոլորտ չեն վստահում»․ Քրիստինա Վարդանյան
18126.09.2026, 14:30
Շտապ ստորագրահավաք՝ ընդդեմ թափառող շների. ԱԺ ներկայացնելու համար անհրաժեշտ է 50 հազար ձայն
21723.09.2026, 23:48
