«էս հայհոյանքները, որ էս տեսանյութում են, չարյաց փոքրագույնն են». Անի Նավասարդյան
![]() Քաղաքացիական ակտիվիստ Անի Նավասարդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «էս հայհոյանքները, որ էս տեսանյութում են՝ չարյաց փոքրագույնն են նրանց համեմատ, որոնք ցավոք չկարողացա նկարել: էսօր շների հետ քայլում էինք մեր շենքի դիմաց ու հանկարծ 3 տղամարդ մոտենում են, որ նստեն մի նստարանի, որի ետևում շունս էր խելոք կանգնած: Մինչև ոստիկանության գալը, էդ մասում քաղաքապետարանի կանաչապատման աշխատողները դուրս եկան ելույթի... Սրանց մասին.... Բոմժ եմ, որովհետև 2 շուն եմ տանը պահում, դրսի կենդանիներին էլ կերակրում եմ: (Դասական գյումրեցու պատկերացմամբ՝ բոմժը հենց էդպես էլ լինում է, մի զարմացեք): էս ամենը տեղի էր ունենում շենքի ուղիղ դիմաց, բնակելի տների լուսամուտների տակ: Ոչ մի արձագանք չէղավ տներից, ոչ մի տղամարդ չգտնվեց, որ ասեր «էս բոմժը» հեչ, բայց քո հայհոյանքները իմ կինն ու երեխան են լսում... Հայհոյանքներ հնչեցին նաև ոստիկանների ներկայությամբ: Սա ոստիկանության համբավի մասին բոլորովին լավ չի խոսում: Նույնիսկ էդ աստիճանի անհարգալից վերաբերմունքից հետո, տարօրինակ կերպով, անձնավորությունը բերման չենթարկվեց: Երբ ինձ տարան Կումայրիի բաժանմունք, գործը կարճ կապելու համար ուզում էին որ ես ուղղակի դիմում գրեմ, որից հետո իրենք դրանց մի լավ դաս կտային: Հարգելի ոստիկաններ, կարծում եմ ձեր մարդկայնությունը ճիշտ կլինի այլ տեղերում ցույց տալ, սա հաստատ էն դեպքն ու տեղը չէր: ............ Գյումրու քաղաքապետարան, սա նաև ձեր խնդիրն է, որովհետև շներին ստերիլիզացնելու ու հոգ տանելու դեպքում ոչ միայն ֆիզիկական ու առողջական հարց կլուծվի, այլև վերաբերմունք կփոխվի»: |

«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
7801:06
«Ամբողջ քաղաքում սոսիները ծանրագույն վիճակում են». Քրիստինա Վարդանյան (տեսանյութ)
18204.10.2026, 21:48
«Մթնոլորտի համաշխարհային նոր վերլուծությունը մտահոգիչ պատկեր է բացահայտել»․ Լևոն Ազիզյան
14203.10.2026, 15:18
«Միջուկային փտախտը դեռ ծառը հատելու ցուցում չէ»․ Քրիստինա Վարդանյան (լուսանկար)
15330.09.2026, 10:18
«Ամեն դիպլոմ ունեցողին ոլորտ չեն վստահում»․ Քրիստինա Վարդանյան
18126.09.2026, 14:30
Շտապ ստորագրահավաք՝ ընդդեմ թափառող շների. ԱԺ ներկայացնելու համար անհրաժեշտ է 50 հազար ձայն
21723.09.2026, 23:48
