Երևան`   +14 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Նազարբաևի թոռանը մեղադրանք է առաջադրվել

967
Ուրբաթ, 05 հուլիսի, 2019 թ., 12:35
Նազարբաևի թոռանը մեղադրանք է առաջադրվել

Մեծ Բրիտանիայի իրավապահ մարմինները Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի թոռանը՝ Այսուլթան Նազարբաևին մեղադրում են ոստիկանին վրա հարձակում գործելու համար: Այդ մասին հաղորդում է BBC-ն:

Նշվում է, որ 28-ամյա Այսուլթան Նազարբաևը, լինելով թմրանյութի ազդեցության տակ, ընդդիմացել է ոստիկաններին, նրանցից մեկին հարվածել ու…կծել:

Մեղադրող Գրեգոր Մաքքինլին ասել է, որ Ա. Նազարբաևը լոնդոնյան հյուրանոցներից մեկում խախտել է հասարակական կարգը, դուրս եկել պատշգամբ, սպառնացել, թե այնտեղից կնետվի, բղավել, թե իր կյանքին վերջ կտա:

Գործի դատաքննությունը լրագրողների համար բաց է լինելու: Մեղադրյալը ձերբակալված է, իր մեղքը չի ընդունում: Գործի նախնական ունկնդրման ժամանակ Այսուլթան Նազարբաևը ոչ մի բառ չի արտասանել, դատաքննության կողմերն էլ նրան ուղղված հարցեր չեն ունեցել:

Նշենք, որ Այսուլթան Նազարբաևը Նուրսուլթանի ավագ դստեր՝ Դարիգա Նազարբաևայի որդին է, նրա հայրը քաղաքական գործիչ, դիվանագետ և բիզնեսմեն Ռահատ Ալիևն էր, որին տարիներ առաջ կախված էին գտել: Այն ժամանակ կասկածներ կային, որ տեղի ունեցածը ոչ թե ինքնասպանություն էր, այլ սպանություն: Բանն այն է, որ Ռ. Ալիևը դատական նիստում կոռուպցիոն բացահայտումներ անելու մտադրության մասին էր հայտնել: