«Ըստ մասնագետների՝ 7-10 օրվա ընթացքում Սևանում կանաչ գույնը կքայքայվի, կվերանա». Է. Գրիգորյան
![]() Տևական ժամանակ է՝ բնապահպաններն ահազանգում են Սևանա լճում տիրող վիճակի մասին: Լճի մակարդակը հուլիսի 2-ի դրությամբ կազմում է 1900.81 մ: Նախորդ տարի նույն օրվա դրությամբ այն կազմել է 1900.82 մ և, ինչպես անցած տարի, լճի ջուրը կրկին ծաղկել է օրգանական նյութերի կոնցենտրացիայի ավելացման հետևանքով: Այս առիթով Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն ասում է, որ Սևանից ավել ջրառ չի եղել, և դա չէ Սևանա լճի ծաղկման պատճառը: Ջրի ծաղկմանը, ըստ նախարարի, նպաստել են կեղտաջրերի հոսքն ափամերձ անտառային տարածքները, ռեստորանների, հյուրանոցների թափոնները, ինչպես նաև հասարակության կողմից աղտոտումը: Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ պատճառ կարող է լինել նաև ջերմաստիճանը, քանի որ հունիսին աշխարհում ամենաբարձր ջերմաստիճանն է գրանցվել, ինչն էլ կարող էր հանգեցրել ջրի գոլորշիացմանը: «Այս պահին Սևանի հետ կապված ամենամեծ հարցն ախտորոշումն է, որ պետք է հստակ հասկանալ՝ այդ աղբյուրները որոնք են: Արդեն հաշվարկել են ափամերձ տարածքների մաքրումը, և առաջիկա 2-3 տարիներին ակտիվորեն զբաղվելու ենք դրանով: Անդրադառնալով ջրի ծաղկամանը՝ նախարարը նշեց, որ ջրի կանաչումը կարելի է վերացնել՝ հիմնվելով գիտական ուսումնասիրությունների վրա: Ըստ արված ուսումնասիրությունների՝ ամենամեծ ֆոսֆորի նստվածքը ցանցավանդակային տնտեսություններում է, և անհրաժեշտության դեպքում դրանք կհանվեն լճից: «Ֆոսֆորները հիմա նվազում են, և ըստ մասնագետների՝ 7-10 օրվա ընթացքում կանաչ գույնը կքայքայվի, կվերանա»,- ասաց Գրիգորյանը: Էրիկ Գրիգորյանը նաև հայտարարեց, որ ջրօգտագործող ընկերությունների նկատմամբ Դատախազությունը քրգործ է հարուցել, որ ֆիկտիվ պայմանագրեր են կնքել, ինչի պատճառով Սևանից նաև հավելյալ ջրառ է արվել: |

«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
7801:06
«Ամբողջ քաղաքում սոսիները ծանրագույն վիճակում են». Քրիստինա Վարդանյան (տեսանյութ)
18204.10.2026, 21:48
«Մթնոլորտի համաշխարհային նոր վերլուծությունը մտահոգիչ պատկեր է բացահայտել»․ Լևոն Ազիզյան
14203.10.2026, 15:18
«Միջուկային փտախտը դեռ ծառը հատելու ցուցում չէ»․ Քրիստինա Վարդանյան (լուսանկար)
15330.09.2026, 10:18
«Ամեն դիպլոմ ունեցողին ոլորտ չեն վստահում»․ Քրիստինա Վարդանյան
18126.09.2026, 14:30
Շտապ ստորագրահավաք՝ ընդդեմ թափառող շների. ԱԺ ներկայացնելու համար անհրաժեշտ է 50 հազար ձայն
21723.09.2026, 23:48
