Թրամփը նախատեսում է Աֆղանստանում թողնել մեծ թվով հետախուզական ստորաբաժանումներ
2453
Երեքշաբթի, 02 հուլիսի, 2019 թ., 10:40
![]() ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Վաշինգտոնը նախատեսում է նվազեցնել Աֆղանստանում ամերիկյան զինվորական անձնակազմի թիվը՝ թողնելով այնտեղ մեծ թվով հետախուզական ստորաբաժանումներ: «Ես այնտեղ կթողնեի շատ ուժեղ հետախուզություն: Մենք պետք է հետևենք... Ես կթողնեի, և մենք կթողնենք շատ ուժեղ հետախուզություն՝ ավելի շատ, քան հնարավոր է պատկերացնել: Դա շատ կարևոր է»,- ասել է նա: Նշենք, որ մարտին սենատորներ Ռենդ Փոլը և Թոմ Յուդալլը հայտարարել էին, որ Աֆղանստանի պատերազմի հետևանքով ԱՄՆ-ն արդեն ծախսել է 2 տրիլիոն դոլար, հակամարտության զոհ են դարձել 2300 ամերիկացի զինվորականներ: |

«ՌԴ գործընկերներին խնդրել եմ վերականգնել երկաթուղին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4315:06
«КГБ-ի գործակալ լինելու համար վարույթ չենք կարող հարուցել, որովհետև իրենք եղել են ԽՍՀՄ քաղաքացի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5914:48
«Պատրաստվում եք Կճոյանի՞ն նշանակել կաթողիկոսի տեղապահ»․ լրագրողը՝ Փաշինյանին (տեսանյութ)
5014:30
«Ուկրաինայի պատվիրակությունն ուղևորվել է ԱՄՆ». Զելենսկի
7814:28
«10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում և աջակցում եմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7314:00
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7113:30
