«Սա Սևանի ճիչն է». Գալուստ Նանյան
![]() Բնապահպանական տեղեկատվության վերլուծաբան Գալուստ Նանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սա Սևանի ՃԻՉՆ ա Պետք էր շուտ մտածեիք և Սևանը չբարձրացնեիք կամ իջեցնեիք տարին մեկ. Հիշեցում. Սևանի 1 սմ ջուր հավասար է 12,5 մլն խմ ջրի։ 2-րդ. այսօր լճում ստեղծվել է մի պատկեր, երբ լճում կեր շատ կա, բայց ձուկ չկա: Ինչն էլ լճում առաջացրել է այս վիճակը։ Հիշեք, թե նախորդ տարի ինչ թույլտվություններ էիք տալիս Սևանը ձկնաշխարհից մաքրելու և Երևանի ասֆալտներին փռելու համար...»: Ավելի վաղ ՀՀ բնապահպանության նախկին փոխնախարար Այսեր Ղազարյանը ֆեսյբուքյան իր էջում գրել էր. «Սևանա լճի վիճակը Sentinel-2 L2A պատկեր 26.06.2019թ-ի դրությամբ. վիզուալ գնահատեք կապուտաչյա գեղեցկուհու «կանաչավուն» երանգները (որպես կողմնորոշիչ. պատկերները բացելիս՝ կտեսնեք ափամերձ բնակավայրերի անունները, երրորդ պատկերը Կարճաղբյուրից Վարդենիս հատվածն է).... Բոլորս գովասանքի ենք արժանի!!! Հ.Գ. ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը 28.06.2019թ-ին տեղեկացնում է, որ գործընթացը նկատելի է միայն Գավառի հատվածի խորշերում, Ծովագյուղի, Շորժայի առափնյա հատվածներում և ծանծաղուտներում...»: |

«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
7801:06
«Ամբողջ քաղաքում սոսիները ծանրագույն վիճակում են». Քրիստինա Վարդանյան (տեսանյութ)
18204.10.2026, 21:48
«Մթնոլորտի համաշխարհային նոր վերլուծությունը մտահոգիչ պատկեր է բացահայտել»․ Լևոն Ազիզյան
14203.10.2026, 15:18
«Միջուկային փտախտը դեռ ծառը հատելու ցուցում չէ»․ Քրիստինա Վարդանյան (լուսանկար)
15330.09.2026, 10:18
«Ամեն դիպլոմ ունեցողին ոլորտ չեն վստահում»․ Քրիստինա Վարդանյան
18126.09.2026, 14:30
Շտապ ստորագրահավաք՝ ընդդեմ թափառող շների. ԱԺ ներկայացնելու համար անհրաժեշտ է 50 հազար ձայն
21723.09.2026, 23:48
