Պուտին-Թրամփ հանդիպման ուշագրավ դրվագները
![]() Ինչպես հայտնի է, Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահները հանդիպել են Ճապոնիայի Օսակա քաղաքում ու G20-ի շրջանակներում քննարկել նաև Իրանում, Սիրիայում, Վենեսուելայում և Ուկրաինայում տիրող իրավիճակը: «Մի միջամտեք ընտրություններին»,- հանդիպման սկզբում ժպտալով ասել է Թրամփը Պուտինին, երբ լրագրողները սկսել են հարցեր ուղղել ռուսական միջամտության մասին: Մոտ 1,5 ժամ տևած հանդիպմա ժամանակ Թրամփն ու Պուտինն անդրադարձել են երկու երկրների միջև հարաբերություններին՝ նշելով, որ դրանց բարելավումը բխում է միջազգային հանրության շահերից, փոխանցում է РБК-ն: Երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են նաև շարունակել սպառազինության վերահսկողության շուրջ քննարկումները: Ավելի ուշ լրատվամիջոցների ուշադրությունը գրավել է G20-ի երկրների ղեկավարների պատվին տրված ընթրիքին Պուտինի թերմոսը: Դմիտրի Պեսկովը բացատրել է, որ ՌԴ նախագահը մշտապես թեյ է խմում հենց այդ հատուկ գավաթից: Թրամփը Պուտինի հետ հանդիպմանը տիրող մթնոլորտը համեմատել է «Օսկար» մրցանակաբաշխության հետ. լրագրողների աղմուկն ու իրարանցումը թույլ չէր տալիս նախագահներին հանգիստ շփվել: |

«ՌԴ գործընկերներին խնդրել եմ վերականգնել երկաթուղին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4315:06
«КГБ-ի գործակալ լինելու համար վարույթ չենք կարող հարուցել, որովհետև իրենք եղել են ԽՍՀՄ քաղաքացի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5914:48
«Պատրաստվում եք Կճոյանի՞ն նշանակել կաթողիկոսի տեղապահ»․ լրագրողը՝ Փաշինյանին (տեսանյութ)
5014:30
«Ուկրաինայի պատվիրակությունն ուղևորվել է ԱՄՆ». Զելենսկի
7814:28
«10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում և աջակցում եմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7314:00
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7113:30


