Երևան`   +21 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 հուլիսի, 2019 թ.

«ՀՀ տնտեսական համակարգը ընկալել և մարսել է տնտեսական հեղափոխության վերաբերյալ կառավարության մեսիջները». ՀՀ վարչապետ

79
Հինգշաբթի, 27 հունիսի, 2019 թ., 11:26
«ՀՀ տնտեսական համակարգը ընկալել և մարսել է տնտեսական հեղափոխության վերաբերյալ կառավարության մեսիջները». ՀՀ վարչապետ

«Մենք շարունակում ենք, բարեբախտաբար, գտնվել տնտեսական բավականին բարձր ակտիվության ցուցանիշներում. մայիսին արձանագրվել է 7.3 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ»,-այսօր Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ առաջին եռամսյակի տվյալներով՝ արտահանման ոլորտում որոշակի մտահոգություններ կային, սակայն այժմ դրանք փարատված են:

«Վերլուծությունները ցույց են տալիս, որ տարվա արդյունքերով մենք կունենանք արտահանման բավականին շոշափելի աճ»,-ասաց նա:

Նա ընդգծեց, որ արտահանման կառուցվածքում տնտեսության ճյուղերի ազդեցության փոփոխություն է տեղի ունեցել, օրինակ՝ նախորդ տարի արտահանման մեջ մշակող արդյունաբերության կշիռը կազմել է 62.8 տոկոս, իսկ այս տարի այն կազմել է 64.6 տոկոս:

«Չնայած ընդհանուր արտահանման մեջ դեռևս ոչ բարձր կշիռ ունի տեխնոլոգիատար ապրանքների արտահանումը, բայց առաջին 5 ամիսների տվյալներով՝ այս ոլորտը արտահանման կառուցվածքում բավական մեծ աճ է արձանագրել՝ 29.5 տոկոս: Այս թվերը կարևոր են նրանով, որ, ըստ էության, ցույց են տալիս, որ Հայաստանի տնտեսական համակարգը ընկալել և մարսել է տնտեսական հեղափոխության վերաբերյալ ՀՀ կառավարության մեսիջները»,-ասաց վարչապետը:

Վարչապետը նաև արձանագրեց, որ գյուղատնտեսական ապրանքերի արտահանման ոլորտում նույնպես աճ է գրանցվել: