Երևան`   +26 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Վրաստանում ՀՀ դեսպանության հայտարարությունը՝ ձերբակալված վարորդի վերաբերյալ

299
Հինգշաբթի, 27 հունիսի, 2019 թ., 12:25
Վրաստանում ՀՀ դեսպանության հայտարարությունը՝ ձերբակալված վարորդի վերաբերյալ

Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել՝ Լարսի անցակետում արգելված բեռ տեղափոխելու համար ձերբակալված վարորդի վերաբերյալ.

«Հայտնում ենք, որ հունիսի 24-ին ռուս-վրացական Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում արգելված բեռ տեղափոխելու կասկածանքով ձերբակալված ավտոբուսի վարորդն արդեն ազատ է արձակվել։

Սույն գործով ձերբակալվել է ավտոբուսի ուղևորներից մեկը, ում արդեն մեղադրանք է առաջադրվել։

Վրաստանում ՀՀ դեսպանությունը մշտական կապ է պահպանում Վրաստանի պատկան մարմինների հետ և վերոնշյալ գործի առնչությամբ հանդես կգա հավելյալ հայտարարություններով»,- նշված է Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայության հաղորդագրությունում։