Երևան`   +21 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Հեռացի՛ր». Թբիլիսիում ցուցարարները վերջին պահանջն են ներկայացնում

891
Հինգշաբթի, 27 հունիսի, 2019 թ., 10:40
«Հեռացի՛ր». Թբիլիսիում ցուցարարները վերջին պահանջն են ներկայացնում

Արդեն 8-րդ օրն է, ինչ մի քանի հազար վրացիներ Թբիլիսիի կենտրոնում շարունակում են բողոքի ակցիաները, երեկ՝ ակցիայի ժամանակ հայտարարվեց, որ Վրաստանի իշխանությունը կատարել է իրենց բոլոր պահաջները բացի մեկից՝ Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Գախարիայի հրաժարականից:

Նշենք, որ երեկ ակցիայի մասնակիցներն իրենց աչքերը կապել էին արյան գույնի կտորով՝ այդպես աջակցելով այն երկու մարդկանց, որոնք կուրացել էին առաջին ակցիայի ժամանակ՝ իրավապահ մարմինների կողմից կիրառված ռետինե փամփուշտների հետևանքով:

Նշենք, որ 7 օր տևած ակցիաների հետևանքով հրաժարական է տվել Վրաստանի խորհրդարանի նախագահը, և իշխանությունը համաձայնել է
համամասնական ընտրակարգով ընտրություններ անցկացնել: Երեկ էլ ամբողջությամբ կատարվել է երրորդ պահանջը. հունիսի 21-ին ձերբակալված բոլոր անձինք ազատ են արձակվել: