«Սա միշտ լինելու է՝ հիմա, 5 տարի հետո, 20 տարի հետո, 100 տարի հետո». Մարությանը՝ փողոցային ապօրինի առևտրի մասին
299
Չորեքշաբթի, 26 հունիսի, 2019 թ., 17:20
Այսօր Երևանի ավագանու նիստի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Միրզոյանն առաջարկեց «մինի-կրպակներ» դնել Երևանի տարբեր հատվածներում՝ հաշվի առնելով ապօրինի իրականացվող առևտուրը, որն էլ իր հերթին ազդում է Երևանի արտաքին տեսքի վրա: Թեմային ի պատասխան՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ասաց. «Ես Ձեզ վստահեցնում եմ, որ այս պրոցեսից հետո, միևնույն է, հայտնվելու են մարդիկ, որոնք էլի գալու են այդ շուկաներից դուրս և մեծ շուկաներից դուրս, իրենց համար մի բան դնեն, վաճառեն: Եվ այստեղ մեր տեսլականը, անելիքը հետևյալն է. ամենօրյա ռեժիմով աշխատել. սա ընդմիշտ պրոցես է լինելու, սա միշտ լինելու է՝ հիմա, 5 տարի հետո, 20 տարի հետո, 100 տարի հետո»: Միրզոյանն էլ հորդորով դիմեց Երևանի բնակիչներին՝ խնդրելով նրանց առևտուրը կազմակերպել միայն շուկաներում: |
«Բաքուն և Մոսկվան ևս մեկ վիթխարի նախագիծ կսկսեն». Ալիև
14122.04.2024, 22:54«Մեզ դուրս են թողնում «Հյուսիս-Հարավ» մեգածրագրից». Վահե Դավթյան
14922.04.2024, 01:36«Ուրացումը՝ կենսակերպ»․ Պետրոս Մակեյան
12021.04.2024, 16:18«Սամվել Ալեքսանյանի շահադիտական խորամանկությունը»․ Ոսկան Սարգսյան (լուսանկար)
15621.04.2024, 10:18«Ինչպես կորցրել ենք վրացական էլեկտրաէներգետիկ շուկան, այնպես էլ առաջիկայում կկորցնենք իրանականը». Վահե Դավթյան
15520.04.2024, 23:48ԵՄ-ն կողմ է Ռուսաստանի և Իրանի դեմ նոր պատժամիջոցների կիրառմանը
66918.04.2024, 22:48