Երևան`   +26 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Առաջարկում եմ այս հարցերը թողնենք պրոֆեսիոնալներին». Դանիել Իոաննիսյան

278
Չորեքշաբթի, 26 հունիսի, 2019 թ., 16:20
«Առաջարկում եմ այս հարցերը թողնենք պրոֆեսիոնալներին». Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայկ Մարությանն առաջարկում է Երևանում երթևեկության առավելագույն արագությունը 60 կմ/ժ-ից դարձնել 50 կմ/ժ: Իհարկե, կարելի է երթևեկության առավելագույն արագությունը սահմանել 15 կմ/ժ և, հավանաբար, այլևս երբեք ճանապարհներին զոհեր չեն լինի: Բայց 21-րդ դարում հարցերը լուծվում են հետազատություններով: Եվ դրանցով հիմնավորված է, որ ճանապարհային երթևեկության անվտանգությունն ունի 3 բաղադրիչ՝
1. Երթևեկության գիտակից և բանիմաց մասնակիցներ,
2. Անվտանգ տրանսպորտային միջոցներ,
3. Անվտանգ ենթակառուցվածքներ:

Հայաստանում մարդիկ վարում են չամրակապված ուղևորներով, առջևի կողային մգեցված ապակիներով, չափից վերև նայող լուսարձակներով, «լեվի» արգելակման կոճղակներով, չերևացող գծանշումներով ու լուսացույցերով, «գնված» վարորդականներով և այլն: Այդ հանգամանքներն են սպանում մարդկանց ճանապարհներին և ոչ արագության սահմանափակման 50 կամ 60 կմ/ժ լինելը: Առաջարկում եմ այս հարցերը թողնենք պրոֆեսիոնալներին, ի դեմս, օրինակ, Ճանապարհային անվտանգության ազգային խորհուրդ/ National Road Safety Council-ին»: