Երևան`   +25 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Կռիվն ավարտվեց

376
Չորեքշաբթի, 26 հունիսի, 2019 թ., 15:45
Կռիվն ավարտվեց

Արդեն հայտնել էինք, որ ՀՀ վարչապետի որոշմամբ Անահիտ Սարգսյանն ազատվել է Արագածոտնի մարզպետի տեղակալի պաշտոնից:

Ասում են՝ սրանով հանգուցալուծվել է մարզպետ Դավիթ Գևորգյանի ու Անահիտ Սարգսյանի միջև առկա հակասությունը, որն արդեն տեղափոխվել էր վիրավորանքների դաշտ: Ըստ լուրերի՝ Գևորգյանը նրան զրկել էր նիստերին մասնակցելուց, անվանել «հոգեկան հիվանդ»:

Հանդիպե՞լ է արդյոք Անահիտ Սարգսյանը վարչապետի հետ, թե՞ ոչ, պարզ չէ. մինչև Փաշինյանի այսօրվա որոշումը նա հանդիպման մտադրություն էր հայտնել: