Երևան`   +21 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Շարունավում է Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

362
Երեքշաբթի, 25 հունիսի, 2019 թ., 15:45
Շարունավում է Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

Վերաքննիչ քրեական դատարանում՝ նախագահությամբ դատավոր Արմեն Դանիելյանի, ընթանում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը:

Դատարանն այսօր հրապարակելու է Սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանին կրկին կալանավորվելու կամ ազատության մեջ թողնելու մասին որոշումը:

Մեղադրող կողմը և զոհերի ու տուժողի ներկայացուցիչները բողոք էին ներկայացրել Քոչարյանին երաշխավորությամբ ազատ արձակելու, գործը կասեցնելու և Սահմանադրական դատարան ուղարկելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ:

Նշենք, որ այսօր Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որ Քոչրարյանը և իր պաշտպանները չեն մասնակցելու այսօրվա որոշման հրապարակմանը։