Վրացի ֆուտբոլիստները խաղադաշտ են դուրս եկել հակառուսական մարզաշապիկներով
1303
Կիրակի, 23 հունիսի, 2019 թ., 14:00
![]() Վրացական մի շարք ակումբների ֆուտբոլիստներ Վրաստանի առաջնության 19-րդ տուրի հանդիպումներին խաղադաշտ են դուրս եկել հակառուսական մարզաշապիկներով՝ արտահայտելով իրենց վերաբերմունքը Ռուսաստանի քաղաքականությանը։ Նման դիրքորոշում են հայտնել Քութաիսիի «Տորպեդո»-ն, Թբիլիսիի «Լոկոմոտիվ»-ը և Ռուսթավիի «Ռուսթավի»-ն։ Քութաիսիի «Տորպեդո»-ի ֆուտբոլիստները խաղադաշտ են դուրս եկել սև մարզաշապիկներով, որոնց վրա գրված է եղել․ «Վրաստանի մի հատված օկուպացված է Ռուսաստանի կողմից»։ Թբիլիսիում՝ «Միխայիլ Մեսխի-2» մարզադաշտում տեղի է ունեցել Թբիլիսիի «Լոկոմոտիվ»-ի և Ռուսթավիի «Ռուսթավի»-ի միջև հանդիպումը։ Երկու թիմերն էլ խաղադաշտ են դուրս եկել հակաօկուպացիոն գրառումներով մարզաշապիկներով։ ![]() |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
10220:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
10716:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
15612:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
138Երեկ, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
16306.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
14506.11.2026, 14:12

