«Պետրոսյանի եզակիությունն ստիպում է ինձ հաճախ վերադառնալ նրա խաղերին»․ Լևոն Արոնյան
![]() Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ «Տիգրան Պետրոսյանն այսօր կլիներ 90 տարեկան: Խաղացողի բացարձակ առեղծված, ով հավասարապես տաղանդավոր էր խաղի բոլոր բնագավառներում, բայց նախընտրում էր մի տեսակ քնկոտ խաղ ցուցադրել, ապա պայթեցնել այն հանկարծակիի բերելով զգոնությունը կորցրած մրցակիցներին: Չափազանց մրցունակ և միևնույն ժամանակ պրագմատիկ: Նրա եզակիությունն ստիպում է ինձ հաճախ վերադառնալ նրա խաղերին: Պետրոսյանի հետ կապված իմ առաջին հիշողություններից մեկը այն է, որ, վերադառնալով Պիոներների պալատից, մայրիկին պատմեցի, որ խաղացել եմ Պետրոսյանի նման, քանի որ Անգլիական սկզբնախաղով էի սկսել: Ես 9 տարեկան էի և, ինչպես դասարանից շատերը, Երկաթե Տիգրանի "Стратегия надежности" գրքի հպարտ սեփականատերերից էի»: |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
10220:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
10716:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
15612:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
138Երեկ, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
16306.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
14506.11.2026, 14:12
