Երևան`   +27 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Եղած թեկնածուների մեջ Դանիելը, թերևս, անմրցելի է»․ Գարեգին Միսկարյան

200
Երկուշաբթի, 17 հունիսի, 2019 թ., 09:45
«Եղած թեկնածուների մեջ Դանիելը, թերևս, անմրցելի է»․ Գարեգին Միսկարյան

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գիտենք, թե Սերժի ռեժիմը ինչ սկզբունքով էր մարդկանց նշանակում պաշտոնների։ Լենայի կողմից մի կարևոր շեշտադրում է արվում առաջիկայում հնարավոր համագործակցության մասին՝ Սերժի ռեժիմի դեմ պայքարած անհատների հետ կապված։

Կարծում եմ, որ սա շատ ողջունելի քայլ է և, օրինակ, այնպիսի մարդիկ ովքեր տարիներ շարունակ պայքարել են հանուն Հայաստանի զարգացման, ժողովրդավարության կայացման, ովքեր ուժ ու եռանդ չեն խնայել Սերժի ռեժիմից ազատվելու գործում, միևնույն ժամանակ չեն անդամագրվել ՔՊ-ին կամ այլ կուսակցությունների գաղափարական կամ ինչ-ինչ այլ պատճառներով, բայց կարող են երկրի զարգացման գործում իրենց ներդրումն ունենալ, պիտի հնարավորություն ստանան իրացնել իրենց կուտակած փորձն ու կարողությունները հանուն իրենց երազած Հայաստանի։

Որպես Արդարադատության նախարարի թեկնածու, ի թիվս այլոց, շրջանառվում է նաև Դանիել Իոաննիսյանի անունը։ Իհարկե, կնշանակվի նա նախարար, թե՝ ոչ, կառավարող ուժի որոշելու հարցն է, բայց եթե ինձ հարցնեն, ապա կարծում եմ եթե կա մեկը, որ և ամեն ինչ արել է Սերժի ռեժիմի տապալման համար, և թե կարող է ռեֆորմատորի իր էությամբ փոխել արդարադատության նեխած համակարգը, ապա եղած թեկնածուների մեջ Դանիելը, թերևս, անմրցելի է։

Էլ չեմ խոսում այն մասին, որ հայտնի հանգամանքների բերումով արդարադատության ոլորտում երկու թևեր կան՝ դավիթհարությունյանականներ և ղազինյանականներ։ Երկու թևերից ցանկացած մեկի նշանակումը Արդարադատության նախարարի պաշտոնում կարող է մեծ ռիսկերի տակ դնել ոլորտի բարեփոխման հարցը տևական ժամանակով։ Իսկ, որ էդ ոլորտը իրական հեղափոխականի կարիք ունի, վստահ եմ, ոչ ոք չի կասկածում։

ՀԳ.
Հատուկ Արթուր Վայեցյանի համար.
Այո, ես երեկ Դանիելի թեկնածության լուրը լսելուց հետո հանդիպել եմ Դանիելի հետ, զրուցել եմ, ծանոթացել եմ նրա տեսլականին, բարեփոխման ծրագրերին և պիտի ասեմ, որ հավանել եմ։ Ներող կլինեք»։