Սիբիրում հայտնաբերվել է գայլի հսկայական գլուխ՝ 40 հազար տարեկան
![]() 2018 թվականի ամռանը Յակուտիայի բնակիչներից մեկն, ով փնտրելիս է եղել մամոնտի ոսկորներ՝ վաճառքի հանելու համար, Տիրեխտյախ գետի ափին հայտնաբերել է գայլի հսկայական գլուխ: Այս ամբողջ ժամանակաշրջանում գտածոն ուսումնասիրել են ռուս, ճապոնացի ու շվեդ գիտնականներն ու բացահայտել նրա տարիքը: Նրանց տվյալներով՝ այն պատկանում է պլեյստոցենի ժամանակաշրջանին, այսինքն, շուրջ 40 հազար տարեկան է: Գայլի գլուխը եղել է 40 սմ, ինչը կազմում է ժամանակակից գայլերի ամբողջ մարմնի կեսը: Այս յուրահատուկ գտածոն միակ նմուշն է, որն ունի պահպանված հյուսվածքներ: Այն առաջիկայում կհամեմատեն ժամանակակից գայլերի հետ՝ պարզելու համար, թե ինչպես է զարգացել տեսակը: Դա հնարավորություն կտա նաև վերակագնել նախնադարյան գայլի արտաքին տեսքը: Հնադարյան գայլի գլխի մկանները, օրգաններն ու ուղեղը լավ են պահպանվել: Մահվան պահին կենդանին եղել է 2-4 տարեկան: Յակուտիայում նմանօրինակ գտածոները եզակի երևույթ չեն, քանի որ գլոբալ տաքացումը հալեցնում է հավերժական սառույցները՝ երևան հանելով լավ պահպանված մնացորդները: |

Վենետիկի Սուրբ Ղազար մայրավանքում մեկնարկել է Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին նվիրված գիտաժողովը (լուսանկար)
022:30
Ճապոնիան զոնդ է ուղարկել Մարսի արբանյակ. այն կվերադառնա 5 տարի անց
376Երեկ, 22:54
Տիեզերագնացը նշել է հիմնական խնդիրները, որոնք անհնարին են դարձնում դեպի Մարս առաքելությունը
275Երեկ, 19:54
Գիտնականներն օրգանիզմի ծերացումը դանդաղեցնելու միջոց են գտել
41218.10.2026, 17:00
Եգիպտոսում փարավոն Ռամզես II-ի երկու հսկայական արձանների բեկորներ են հայտնաբերվել
46517.10.2026, 21:54
Հնագետներն Իրաքում հայտնաբերել են նեանդերթալացու՝ նիզակի հարվածից մահվան ամենահին ապացույցը (լուսանկար)
93717.10.2026, 00:30
