Երևան`   +11 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Ձեր ռաբը չենք, որ էս գործն ենք անում»․ #UTaxi-ի վարորդը՝ քաղաքացուն (ընկերությունը քողարկել է միջադեպը)

487
Չորեքշաբթի, 12 հունիսի, 2019 թ., 12:35
«Ձեր ռաբը չենք, որ էս գործն ենք անում»․ #UTaxi-ի վարորդը՝ քաղաքացուն (ընկերությունը քողարկել է միջադեպը)

Angelina Helber անվամբ օգտատերն ահազանգել է MAMUL.am-ի խմբագրություն՝ ներկայացնելով երկու օր առաջ «Յուտաքսի» ընկերության վարորդի հետ տեղի ունեցած միջադեպը.

«Հունիսի 10-ին, ժամը՝ 18:00-ի սահմաններում պատվիրել եմ Utaxi, մոտեցել է իմ նշած հասցեով (Գայի պողոտա) 35 RC 566 պետհամարանիշի ավտոմեքենան:
Ճանապարհի խցանման հետևանքով մեքենան մի կարճ ժամանակ Նանսենի փողոցում խցանման մեջ կանգնել է, որից հետո սկսվել է վարորդի ոչ ադեկվատ պահվածքը:
Նախ սկսեց մեքենայից ազդանշաններ արձակել առջևում խցանման հերթի մեջ սպասող մեքենաներին, այդ մեքենաներն էլ իրենց հերթին ազդանշաններ ուղարկեցին իրեն... Utaxi-ի «վարորդը» նորից սկսեց հետադարձ ազդանշաններ արձակել (ուղևորներս լուռ մեքենայում նստած սպասում ենք)...
Մեկ էլ խցանումը բացվելուն պես Utaxi-ի «վարորդը» Նանսենի փողոցից դեպի Գայի պողոտա ձախ շրջադարձ կատարեց ահռելի արագությամբ (որոշեցինք ոչինչ չասել):
Գայի պողոտան ևս խցանված էր, իսկ Utaxi-ի «վարորդը» ոչ ադեկվատ իր պահվածքով ոտքը գազին դրած մեքենաներին շրջանցելով՝ առաջ էր անցնում:
Ի վերջո հասանք Գայի պողոտա-Մոլդովական փողոցների խաչմերուկ (Հայկի արձան) և «վարորդն» ինքնուրույն
որոշեց, որ ինքը պետք է մտնի Մոլոդովական փողոց և այնտեղից նորից իջնի Ավան...
Մոլդովական փողոց մտնելուն պես ոտքը գազին դրած սկսեց արագ սլանալ, ղեկն աջ ու ձախ անելով՝ մոռանալով, որ նեղ փողոց է, լիքը մեքենաներ, մարդիկ ու մեքենայում ուղևորներ...
«Վարորդին» խնդրանք-պահանջով ասացի, որ հանգիստ ու դանդաղ վարի... և այստեղ էլ սկսվեց Utaxi-ի «վարորդի» ներկայացումը:
Սկսեց գոռալ, թե մենք ձեր ռաբը չենք, որ էս գործն ենք անում:

- Ձեզ ի՞նչ կա, ես եմ տուժում էսքան պռոբկի մեջ կանգնելով:
- Էս իմ համար արագ չի:
- Դու ով ես, որ ինձ ասես ոնց քշեմ:
Ու լիքը վիրավորանքների տարափ:
Կանգնեց ճանապարհին, թե իջեք իմ մեքենայից:
Իջել ենք...
Մեր հետևից ինքն էլ իջավ ու սկսվեց ներկայացման 2-րդ մասը..
Գոռում ա՝ բոշեք, ո՞վ եք դուք:
- Հենց հիմա կանչեք ում որ կանչում եք..
Կանգնել ա իմ դիմաց, ձեռքը պարզել ա դեմքիս, ասում ա՝ դեմդ կանգնած եմ, ի՞նչ ունես ասելու..
Պապայիդ ասա, թող քո համար ավտո առնի... արի համարս գրի հենց հիմա, ով ուզումա թող գա:
Ասացի՝ ոստիկանություն եմ հիմա կանչելու, սկսեց հետ քաշվել դեպի մեքենան, գոռալով թե՝ էտ եք էլի...
Լսեց, որ զանգահարում եմ UTaxi-ի օպերատորին, որ կարգի հրավիրեն իրենց աշխատակցին: Մոտեցավ մեզ, ծխախոտի ծուխը փչումա դեմքներիս, ամենավերջի լկտի ձևով խոսում:
U Taxi կոչվածը, իմ հավելվածի միջից ջնջում է այդ ուղևորության պատմությունը՝ քողարկելով իր վարորդի ստոր ու լկտի պահվածքը:
Ապա խոստանում է, որ իրենց տնօրեն Գոռը կզանգահարի մեզ (ի դեպ աշխատողներն իրենց տնօրենի ազգանունը չգիտեն, որը զավեշտալի է), ինչևիցե, սպասեցինք տնօրեն Գոռի զանգին, բայց ապարդյուն: Հիմա իմ զանգերին նույնիսկ չեն պատասխանում!
Մի՞թե այս միաբջիջը պետք է շարունակի աշխատել ու մարդկանց կյանքերի հետ խաղալ:
Մի՞թե U Taxi-ն պատասխանատվություն չի կրում իր ուղևորների անվտանգ ուղևորությունների համար:

Այսօր լուրջ խնդիրներ կան այս ոլորտում, ում ասես աշխատանքի են ընդունում առանց երկար մտածելու:
Միմիայն հետապնդելով իրենց շահը:

Եվ հավելում այս ամենի յուրաքանչյուր ազնիվ աշխատանք արժանի է հարգանքի:

Վարորդ կոչվածի անունն է Աբելյան Արման:
Հարգելի ուղևորներ, մի վստահեք ձեր և ձեր հարազատների կյանքը սրա նմաններին»,- նշել է օգտատերը: