Հատուկ կրթահամալիրի սանին մեղադրանք է առաջադրվել՝ 10-ամյա տղայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու համար
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է հատուկ կրթահամալիրի 10-ամյա սանի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել նույն կրթահամալիրի՝ 2001թ. ծնված սանին: Քննությամբ ձեռք բերված տվյալներով՝ հատուկ կրթահամալիրի ննջասենյակում սեքսուալ բնույթի բռնի գործողություններ են կատարվել նշված կրթահամալիրի սանի՝ 10-ամյա տղա երեխայի նկատմամբ՝ 2001թ. ծնված անչափահասի կողմից, ով նույնպես հանդիսանում է հիշյալ կրթահամալիրի սան: Այսպես՝ 2017թ. դեկտենբերի 26-ից մինչև 27-ն ընկած ժամանակահատվածում, ինչպես նաև 2018թ. հունվարի 13-ին 2001թ. ծնված անչափահասը, 10-ամյա տղայի հետ գտնվելով կրթահամալիրի ննջասենյակներից մեկում, սպառնալով ծեծել վերջինիս, եթե խոչընդոտի իրեն, օգտվելով նրա անօգնական վիճակից, սեռական կրքերին հագուրդ տալու համար, սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել մանկահասակ, սեռական հասունության չհասած երեխայի նկատմամբ: Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 2001թ. ծնված անչափահասին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (2 դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին: Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: |
Նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
98Երեկ, 11:30Կարասինը նամակ է հղել ՀՀ ԱԺ՝ պարզաբանումներ պահանջելով Ալեն Սիմոնյանի հայտարարությունների շուրջ
14824.04.2024, 21:0021-րդ դարում ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ
28624.04.2024, 11:18«Մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում»․ կաթողիկոս
9824.04.2024, 09:24Փաշինյանի ուղերձը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
13424.04.2024, 09:18«Մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական բռնության մասին հաղորդումների աճով»․ Freedom House
11024.04.2024, 01:30