Երևան`   +30 °C
Այսօր`   Երկուշաբթի, 24 հունիսի, 2019 թ.

«Կարկուտից տուժած քաղաքացիներին փոխհատուցում կտրամադրվի». Տիգրան Խաչատրյան

77
Հինգշաբթի, 06 հունիսի, 2019 թ., 14:00
«Կարկուտից տուժած քաղաքացիներին փոխհատուցում կտրամադրվի». Տիգրան Խաչատրյան

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ կարկուտից տուժած քաղաքացիներին փոխհատուցում կտրամադրվի։ Անդրադառնալով փոխհատուցման տրմադրման ընթացակարգին՝ Խաչատրյանն ասաց․ «Համայնքային և մարզային հանձնաժողովներ կան, որ որոնք ձևավորվում են կարկուտի հասցրած վնասից անմիջապես հետո։ Աշխատանքներ են տեղի ունենում, գնահատում են չափը, այնուհետև՝ այդ չափը փոխանցվում է նախարարությանը՝ ամփոփելու և որոշումներ կայացնելու համար»։

Նախարարը նշեց, որ պետության կողմից աջակցությունը հիմնականում լինելու է գումարի տեսքով․ «Մենք, որպեսզի կարողանանք ասել, թե որ դեպքում ինչքան կարող ենք աջակցել, պետք է մոտավոր կարողանանք պատկերացնել, թե տարվա ընթացքում որքան շատ կարող են լինել նման դեպքերը»,- ասաց նախարարը։