Երևան`   +2 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 դեկտեմբերի, 2025 թ.

Թրամփի ու Մեյի հանդիպմանը զուգահեռ՝ Լոնդոնում տասնյակ հազարավոր քաղաքացիներ ցույցի են դուրս եկել

2969
Երեքշաբթի, 04 հունիսի, 2019 թ., 16:35
Թրամփի ու Մեյի հանդիպմանը զուգահեռ՝ Լոնդոնում տասնյակ հազարավոր քաղաքացիներ ցույցի են դուրս եկել

Երկօրյա այցով Մեծ Բրիտանիայում գտնվող ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպել է երկրի վարչապետ Թերեզա Մեյի հետ, հայտնում է Reuters-ը:

Թրամփին միացել են կինը, դուստրն ու աշխատակազմի անդամները, այդ թվում՝ ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնն ու ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը:

Հանդիպմանը զուգահեռ Լոնդոնում ցույցեր են անցկացվում. ոչ բոլոր բրիտանացիներն են ողջունում Միացյալ Նահանգների նախագահի այցը: Ցուցարարները դժգոհում են Թրամփի քաղաքականությունից: Նրանք «փոքրիկ Թրամփի» տեսքով հսկա փուչիկ են պատրաստել:

Քիչ անց սպասվում է Թրամփի ու Մեյի մամուլի ասուլիսը: