Կրեմլում արձագանքել են Թրամփի՝ «Ռուսաստանն իր մարդկանց դուրս է բերել Վենեսուելայից» գրառմանը
![]() ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան իր էջում հայտնել էր, որ Մոսկվան իրազեկել է Վաշինգթոնին «Վենեսուելայից իր մարդկանց մեծ մասին դուրս բերելու մասին»՝ չներկայացնելով մանրամասներ, հայտնում է РИА «Новости»-ն: Ավելի վաղ The Wall Street Journal-ը, հղում կատարելով անանուն աղբյուրին, գրել էր, որ այդ մարդիկ «Ռոստեխ» ընկերության մասնագետներն են, որոնք Վենեսուելայում են տեղացի զինվորականների վերապատրաստման և սպառազինությունների վերաբերյալ խորհրդատվության համար: Ըստ թերթի՝ ռուսական կողմն իր մասնագետներին դուրս է բերում այդ երկրից, քանի որ Մադուրոյի կառավարությունն ի վիճակի չէ կատարել իր ֆինանսական պարտավորությունները, նաև համարում է, որ Մադուրոն պարտվել է: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն արձագանքել է Թրամփի գրառմանն ու նշել, որ ռուս մասնագետները շարունակում եմ աշխատել այդ երկրում: Պեսկովը հավելել է, որ իրեն հայտնի չէ՝ ինչ է նշանակում «դուրս է հանել իր մարդկանց»: Հիշեցնենք, որ Վենեսուելայի խորհրդարանի նախագահ Խուան Գուայդոն հունվարին իրեն հռչակել է պետության ժամանակավոր ղեկավար: ԱՄՆ-ն և մի շարք այլ երկրներ ընդունել են Գուայդոյի՝ ընդդիմության թեկնածուի իշխանությունը, մինչդեռ Ռուսաստանը, Չինաստանը, Թուրքիան ու այլ պետություններ երկրի օրինական նախագահ են համարում Մադուրոյին: |

«ՌԴ գործընկերներին խնդրել եմ վերականգնել երկաթուղին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4315:06
«КГБ-ի գործակալ լինելու համար վարույթ չենք կարող հարուցել, որովհետև իրենք եղել են ԽՍՀՄ քաղաքացի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5914:48
«Պատրաստվում եք Կճոյանի՞ն նշանակել կաթողիկոսի տեղապահ»․ լրագրողը՝ Փաշինյանին (տեսանյութ)
5014:30
«Ուկրաինայի պատվիրակությունն ուղևորվել է ԱՄՆ». Զելենսկի
7814:28
«10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում և աջակցում եմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7314:00
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7113:30
