Երևան`   +27 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Ուկրաիանայի Ռադան չի ընդունել վարչապետի հրաժարականը

856
Հինգշաբթի, 30 մայիսի, 2019 թ., 15:50
Ուկրաիանայի Ռադան չի ընդունել վարչապետի հրաժարականը

Ուկրաինայի Գերագույն ռադան չի ընդունել վարչապետ Վլադիմիր Գրոյսմանի հրաժարականը:

Գրոյսմանի լիազորությունները դադարացնելու նախագծի օգտին քվեարկել է 97 պատգամավոր, այնինչ որոշման ընդունման համար առնվազն 226 ձայն էր հարկավոր. այս մասին հաղորդում է «112 Украина»-ն:

63 պատգամավոր դեմ է քվեարկել որոշմանը, ևս 50-ը ձեռնպահ է մնացել: Գերագույն Ռադայի անդամների գրեթե կեսը չեն մասնակցել քվեարկությանը:

Մայիսի 20-ին Վլադիմիր Գրոյսմանը հրաժարականի դիմում էր ներկայացրել: Այդ ժամանակ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Բոգդանը հայտարարել էր, որ դրանում որևէ ողբերգություն չի տեսնում: