«Վենեսուելայի իշխանությունը գաղտնի բանակցություններ է վարել ընդդիմության հետ». Մադուրո
![]() Վենեսուելայի իշխանությունները, առնվազն երկու ամիս է, ինչ երկրում տիրող ճգնաժամը կարգավորելու նպատակով, ընդդիմության հետ բանակցություններ են վարում. այս մասին ТАСС-ի հաղորդմամբ, հայտարարել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն: «2 կամ 3 ամիս շարունակ մենք արդեն գաղտնի բանակցություններ անցկացրել ենք, իսկ հիմա Նորվեգիայում նստել ենք բանակցությունների սեղանին: Ես ուզում եմ համաձայնության հասնել՝ հանուն Վենեսուելայի խաղաղության»,- ասել է Մադուրոն: Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության կողմից նախօրեին հրապարակված հայտարարության մեջ նշվում է, որ Վենեսուելայի իշխանության և ընդդիմության ներկայացուցիչները ժամանել են Օսլո՝ բանակցությունների վերսկսման համար հնարավոր տարբերակները քննարկելու համար, «միահամուռ ու սահմանադրությունից բխող որոշում կայացնելու իրենց ցանկությունն են արտահայտել»՝ Բոլիվարյան հանրապետության համար: Վենեսուելայի ընդդիմությունը նշել է, որ իշխանության ներկայացուցիչների հետ բանակցությունները որևէ արդյունքի չեն հանգեցրել: |

«ՌԴ գործընկերներին խնդրել եմ վերականգնել երկաթուղին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4315:06
«КГБ-ի գործակալ լինելու համար վարույթ չենք կարող հարուցել, որովհետև իրենք եղել են ԽՍՀՄ քաղաքացի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5914:48
«Պատրաստվում եք Կճոյանի՞ն նշանակել կաթողիկոսի տեղապահ»․ լրագրողը՝ Փաշինյանին (տեսանյութ)
5014:30
«Ուկրաինայի պատվիրակությունն ուղևորվել է ԱՄՆ». Զելենսկի
7814:28
«10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում և աջակցում եմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7314:00
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7113:30
