Ջուլիան Ասանժին տեղափոխել են բանտի հիվանդանոց
![]() WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի առողջությունը Լոնդոնի Բելմարշ բանտում գտնվելու ընթացքում վատթարացել է: Ասանժը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկի հիվանդանոցային բաժանմունք. այս մասին Twitter-ում հաղորդել է WikiLeaks-ի պաշտոնական էջը: «Բելմարշի բանտում յոթ շաբաթ անցկացնելու հետևանքով նրա առողջությունը սկսել է վատանալ, նա զգալիորեն կորցրել է քաշը»,- ասված է WikiLeaks-ի հայտարարության մեջ: WikiLeaks-ն ավելացրել է, որ լրջորեն անհանգստացած է Ասանժի ինքնազգացողությամբ: Կազմակերպությունը նաև դատապարտել է առողջական վիճակով պայմանավորված հունիսի 3-ին կայանալիք Ասանժի ձերբակալության մասին լսումները հետաձգելու առաջարկի Շվեդիայի դատարանի կողմից մերժումը: Նշենք, որ մայիսի 2-ին WikiLeaks-ը և նրա հիմնադիր Ջուլիան Ասանժի փաստաբաններն արդեն իսկ մտահոգություն էին հայտնել բրիտանական բանտում ունեցած նրա ինքնազգացողության և կալանքի պայմանների վերաբերյալ: Ավելի վաղ, բժիշկներն Ասանժի մոտ ախտորոշել էին միջին ծանրության դեպրեսիա, շնչուղիների վարակում և բերանի խոռոչի հետ կապված խնդիրներ, որոնք առաջացել էին Էկվադորի դեսպանատանը երկար մնալու հետևանքով:
|

«ՌԴ գործընկերներին խնդրել եմ վերականգնել երկաթուղին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4315:06
«КГБ-ի գործակալ լինելու համար վարույթ չենք կարող հարուցել, որովհետև իրենք եղել են ԽՍՀՄ քաղաքացի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5914:48
«Պատրաստվում եք Կճոյանի՞ն նշանակել կաթողիկոսի տեղապահ»․ լրագրողը՝ Փաշինյանին (տեսանյութ)
5014:30
«Ուկրաինայի պատվիրակությունն ուղևորվել է ԱՄՆ». Զելենսկի
7814:28
«10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում և աջակցում եմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7314:00
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7113:30
