«Խոստովանիր, որ վախկոտ ես և տակդիր գնիր». Կանչելսկիսը՝ Մխիթարյանին
![]() Ռուսաստանի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթր Յունայթեդ»-ի և «Էվերթոն»-ի նախկին կիսապաշտպան Անդրեյ Կանչելսկիսը հարցազրույց է տվել «Rusfootball.info-ին՝ կոշտ արտահայտվելով Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ Բաքու չմեկնելու որոշման մասին։ «Չեմ հասկանում դա: Ումի՞ց ես վախենում: Ի՞նչ քաղաքական հարաբերություններ: Դու ֆուտբոլ ես խաղում, գնա՛ և խաղա՛: Պարզապես ծիծաղելի է: Կրկես է ինչ-որ: Ֆուտբոլը ֆուտբոլով, քաղաքականությունը՝ քաղաքականությամբ: Գնա՛ և խաղա՛, ցո՛ւյց տուր, որ ոչ ոքից չես վախենում: Այնտեղ քեզ ի՞նչ պետք է անեն: Անկախ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերություններից դու պետք է գնաս և խաղաս: Ի վերջո, քեզ ոչ ոք մատով չի դիպչի: Հնարավոր է սուլեին, բղավեին… Մարադոնային սուլում էին Անգլիայի դարպասը ձեռքով գոլ խփելու համար, բայց չէ որ նա ողջ է: Եթե Մխիթարյանն այդպես վախեցել է, թող տակդիր գնի: Ես արդեն նման բան ասել եմ, երբ 5 տարի առաջ կյանքից հեռացավ «Սպարտակ»-ի մեծագույն ֆուտբոլիստ Իլյա Ցիմբալարը, իսկ ակումբի ներկայացուցիչները վախեցան մեկնել Օդեսա՝ հուղարկավորության: Վախեցան, որ իրենց կսպանեն: Նրանք բացեիբաց հայտարարեցին, որ վախենում են։ Ես այն ժամանակ էլ ասացի, որ տակդիր գնեն իրենց համար: Ո՞վ ձեզ կվնասեր: Մարդն իր կյանքն էր նվիրել «Սպարտակ»-ին, իսկ նրանք չգնացին: Երբ մարդն ակումբի կազմում էր, պետք էր, իսկ երբ նման բան տեղի ունեցավ մի կոպեկ փող չտվեցին։ Ահավոր է։ Ակումբն իրեն այլանդակ դրսևորեց։ Երկրպագուները գումար հավաքեցին։ Եթե մարդն ուզում է, կանի իրենից կախված ամեն ինչ, իսկ եթե վախեցել ես, խոստովանիր, որ վախկոտ ես: Ես ակումբի ղեկավարության փոխարեն կտուգանեի Մխիթարյանին՝ իր պրոֆեսիոնալ պարտականությունները չկատարելու համար: Եթե պարտվեն եզրափակչում, ապա մեղավորը հենց Մխիթարյանը կլինի, որովհետև չգնաց և չօգնեց թիմին»,- նշել է Կանչելսկիսը: Հիշեցնենք, որ «Չելսի»-«Արսենալ» հանդիպումը կայանալու է այսօր՝ մայիսի 29-ին՝ Բաքվի «Օլիմպիական» մարզադաշտում: |

«Ռեալը» Իսպանիայի սուպերգավաթի եզրափակչում կմրցի «Բարսելոնայի» հետ
60609.01.2026, 12:50
«Օլիմպիական խաղերում ունենք դահուկորդներ, որոնք կառավարության կողմից ոչ մի լումա չեն ստանում». Պեդրո Զարոկյան (լուսանկար)
20007.01.2026, 21:18
«Սպորտը պետք է լինի սպորտի մասին»․ Ժաննա Անդրեասյան (տեսանյութ)
14807.01.2026, 16:24
Ադրբեջանի հավաքականը հրաժարվել է մասնակցել Երևանում կայանալիք հրաձգության առաջնությանը
72007.01.2026, 14:36
Մահացել է ֆուտզալիստ Ալեքս Ֆելիպեն
36707.01.2026, 14:16
«Չելսին» նոր գլխավոր մարզիչ ունի
60306.01.2026, 16:00
