Մխիթար Հայրապետյանը Հենրիխ Մխիթարյանի մասին հայտարարություն է տարածել
ԱԺ այսօրվա նիստի ընթացքում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն անդրադարձավ Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ Բաքու չմեկնելու որոշմանը: «Իմ հայտարարությունը վերաբերում է Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակին։ Ինչպես քաջատեղյակ եք, մեր հավաքականի ավագը հայտարարել էր Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպմանը չմասնակցելու իր որոշման մասին, ինչից հետո ողջ աշխարհն սկսել է քննարկել, արդյոք ճիշտ էր նման որոշումը, թե ոչ և որոնք էին այդ որոշման դրդապատճառները։ Հարցն ունի շատ պարզ պատճառ և պատասխանն ակնհայտ է․ անգլերենով ասած no to racism, ո՛չ ռասիզմին։ Սա այն փիլիսոփայական արժեքներից մեկն է, որ որդեգրել է ՈՒԵՖԱ-ն և առհասարակ, ողջ սպորտային աշխարհը։ Բայց, նմանօրինակ նվերներ մատուցելով Ադրբեջանի պես երկրին, այն է Եվրոպայի լիգայի եզրափակիչ անկացնելու իրավունք տալով՝ ինչ-ինչ նկատառումներից ելնելեով, իսկ ես կարծում եմ՝ մենք գիտենք՝ ինչ նկատառումներից ելնելով, միջազգային մարզական աշխարհն ուղղակի ոտանահարեց այդ փիլիսոփայությունը։ Դրան գալիս են փաստելու վերջին օրերին Ադրբեջանում տեղի ունեցող իրադարձությունները։ Հենց երեկ Հենրիխ Մխիթարյանի մարզաշապիկով բոլոր արտասահմանցի երկրպագուներն ադրբեջանցի ոստիկանների կողմից կանգնեցվել և մանրակրկիտ ստուգվել են: Դրանից առաջ հստակ ուղերձ է եղել, որ հայկական ծագում ունեցող անգամ օտարերկրյա քաղաքացի համարվող հայերը չեն կարող գնալ և ներկա գտնվել խաղին: Բացի այդ մամուլում հստակ տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ Հենրիխ Մխիթարյանի առջև նախապայմաններ են դրվել՝ կապված դրոշը բարձրացնելու և այլնի հետ, ինչի մասին, հուսով եմ, մեր ֆուտբոլիստը հետագայում կբարձրաձայնի: Սա խոսում է այն մասին, որ, այսպես կոչված, անվտանգության երաշխիքները, որ Ադրբեջանական կողմն ի լուր աշխարհի փորձում է ներկայացնել, որ տրվել են, դատարկախոսություն են և որևէ արժեք ներկայացնել չեն կարող: Մեր ֆուտբոլիստի առաջ դրվել էր հստակ ընտրություն՝ անվտանգության և սպորտի առաքելության միջև: Ես ուզում եմ խորհրդարանական այս կարևորագույն համար մեկ ամբիոնից ևս մեկ անգամ ասեմ, որ դա կատարյալ ճիշտ ընտրություն էր, որովհետև տրված անվտանգության երաշխիքները գրոշի արժեք չունեն։ Վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ, ըստ էության, միջազգային սպորտային հանրությունը, նմանօրինակ նվերներ մատուցելուց առաջ, պետք է հետագայում, որովհետև այս պահին որևէ բան փոխել չի կարող, հաշվի առնի ստեղծված իրավիճակը և տվյալ երկրում տիրող իրավիճակը՝ ռասիզմի, քսենոֆոբիայի բարձր աստիճանի դրսևորումը: Ես հայտարարարում եմ ևս մեկ անգամ՝ սատարում եմ և ՀՀ ԱԺ-ի անունից կարող եմ ասել՝ մենք սատարում ենք մեր ֆուտբոլիստի կայացրած ճիշտ որոշմանը»: |
«Նոան» պարտության մատնեց «Փյունիկին»
5121:36Հայաստանը ներկայացնող մարզիկները Զինվորականների ըմբշամարտի աշխարհի առաջնությունում նվաճեցին 14 մեդալ (լուսանկար)
23422.11.2024, 22:06Ժամկետային զինծառայող Մուշեղ Մկրտչյանը նվաճեց բրոնզե մեդալ
19922.11.2024, 22:00Դժբախտ պատահարի հետևանքով մաhացել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը (լուսանկար)
26422.11.2024, 20:30Հայաստանի հավաքականը ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում կխաղա Վրաստանի հետ
19722.11.2024, 16:06Մրցումային երկրորդ օրը ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամները նվաճել են 1 արծաթե և 4 բրոնզե մեդալ
11821.11.2024, 22:36