Գատուզոն հայտարարել է «Միլան»-ը լքելու մասին
284
Երեքշաբթի, 28 մայիսի, 2019 թ., 14:45
![]() «Միլան»-ի գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն հայտարարել է, որ ամռանը կլքի ակումբը։ «Հեշտ չէ ընդունել «Միլան»-ը լքելու որոշումը, բայց ստիպված եմ դա անել: Երբեք չեմ մոռանա այս ժամանակահատվածը: Սա իմ ամենաբարդ, բայց իմաստալից ընտրությունն է»,- նշել է Գատուզոն։ Բացի այդ, Գատուզոն հրաժարվել է պայմանագրով իրեն հասանելիք մնացած գումարից․ «Ես որոշել եմ այդպես վարվել, քանի որ «Միլան»-ում իմ պատմությունը երբեք չի լինի գումարի հարց»։ Հիշեցնենք, որ Գատուզոն 2017 թվականին է գլխավորել «Միլան»-ը: Նրա պայմանագիրը նախատեսված էր մինչև 2021 թվականը։ Նշենք նաև, որ Գատուզոն 1999-2012 թվականներին հանդես է եկել «Միլան»-ի կազմում՝ ընդգրկվելով ակումբի փառքի սրահում: |

Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
210Երեկ, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
19014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
18914.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
19312.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17012.11.2026, 18:54
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
17910.11.2026, 12:42
