Մելիքբեկյանը հայտնել է Մխիթարյանի՝ Բաքու չմեկնելու որոշման պատճառները
![]() Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ և գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանն ամերիկյան CNN հեռուստաընկերությանը տված մեկնաբանությունում խոսել է Հայաստանի Ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ Բաքու չմեկնելու որոշման մասին։ «Սա այն դեպքն է, երբ Մխիթարյանը ներկայացնում է «Արսենալ»-ը, այլ ոչ թե Հայաստանի հավաքականը: ՀՖՖ-ն, իհարկե, հետևում էր իրավիճակին, բայց Բաքու չմեկնելու որոշումը կայացրել են ակումբը և ֆուտբոլիստը։ Մեր կարծիքով՝ այս իրավիճակում դա լավագույն որոշումն է: ՀՖՖ-ն հասկանում է, որ կան մի քանի պատճառներ ու դրանցից մեկն այս թեմայի գերքաղաքականացումն էր ընդունող երկրում: Մեր տեղեկություններով՝ Մխիթարյանին խորհուրդ են տվել հայկական դրոշը չցուցադրել Բաքվում, ինչն անընդունելի է մեզ համար: Երկրպագուները հիշում են՝ 2 տարի առաջ Ստոկհոլմում կայացած եզրափակչից հետո Մխիթարյանը, ով հանդես էր գալիս «Մանչեսթր Յունայթեդ»-ի կազմում, ծածանում էր Հայաստանի դրոշը: Եթե խոսում ենք անվտանգության մասին, պետք է նաև անվտանգ լինել հաղթանակի դեպքում դրոշը ծածանելու հարցում: Մենք մի շարք մտահոգություններ ունենք, ու դրանցից մեկն այն է, որ Ադրբեջանը մերժել է վիզա տրամադրել բրիտանահայ երկրպագուներին, ինչը հիասթափեցնող է: Հայաստանում, իհարկե, շատ երկրպագուներ կան, ովքեր «Արսենալ»-ին երկրպագում էին դեռ նախքան Մխիթարյանի՝ այդ ակումբ տեղափոխվելը, ու նրանք ևս չեն կարող մեկնել Բաքու՝ ներկա գտնվելու եզրափակիչ խաղին: Շատ վատ է, որ մարզիկը պետք է ընտրություն կատարի՝ մարզական միջոցառման և անվտանգության միջև: Դա արդար չէ: Մենք պարզապես հարգում ենք ֆուտբոլիստի որոշումն ու աջակցում նրան»,- նշել է Արմեն Մելիքբեկյանը: |

Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
210Երեկ, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
19014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
18914.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
19312.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17012.11.2026, 18:54
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
17910.11.2026, 12:42
