Խորամանկ հնարք՝ ելակները երկար պահպանելու համար
![]() Ելակը հարուստ է հակաօքսիդանտներով, վիտամին C-ով, ֆոլաթթվով, կալիումով, մանգանով, մանրաթելերով ու մագնիումով: Այն կարող է բարելավել տեսողությունը, ուղեղի աշխատանքը, նվազեցնել արյան ճնշումը, նվազեցնել ցավը արթրիտի և պոդագրայի դեպքում: Այն նաև ամրապնդում է իմունային համակարգը: Սակայն, ինչպես և շատ այլ հատապտուղներ, այն շատ շուտ է փչանում: Դրա համար անհրաժեշտ է սպիտակ քացախը 1:5 հարաբերակցությամբ խառնել ջրին, ելակները լցնել այդ լուծույթի մեջ ու պահել մի քանի րոպե: Այնուհետև հանել և չորացնելուց հետո տեղավորել փակ տարայի մեջ: Տարայի տակ անպայման չոր անձեռոցիկներ պետք է շարել: Սպիտակ քացախը հատապտուղներն ազատում է բորբոսի սպորներից ու բակտերիաներից, ինչի շնորհիվ էլ այն երկար է թարմ մնում: Հարկ է նաև հիշել, որ ելակների ցողունիկները չպետք է հեռացնել, եթե այն անմիջապես հետո չեք ուտելու: Ընդհանուր տարայից անպայման հանեք փչացած ելակները նոր այն պահեք սառնարանում: Իսկ սառնարանում պահելու համար ընտրեք չոր ու հերմետիկ փակ տարա: |

«Չարենցավան քաղաքում թափառող շների խնդիրը դարձել է անկառավարելի». Հասմիկ Ղազարյան
16918.11.2026, 21:30
Բջնիի հանքային ջրի աղբյուրն անհայտ անձինք ցանկապատել են, կողպեք կախել, աղբ թափել (լուսանկար)
20517.11.2026, 02:06
«Այրված խոտի և տերևների թանձր ծուխը պատել էր Արարատյան գոգավորությունը». Լևոն Գալստյան
23616.11.2026, 02:06
Նոյեմբերի 20-ից մինչև 2027-ի փետրվարի 1-ը Սևանա լճում խստիվ արգելվում է սիգի արդյունագործական որսը
25615.11.2026, 18:00
«Սա՞ է քաղաքապետին հարիր գրագետ ընտրված առողջ տնկին»․ Քրիստինա Վարդանյան
24107.11.2026, 16:36
8-րդ կովկասյան հովազը՝ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի Ուրցաձորի տեղամասում (տեսանյութ)
25403.11.2026, 21:48
