Երևան`   +23 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Ովքե՞ր են Մեծ Բրիտանիայի վարչապետի հավանական թեկնածուները

2342
Ուրբաթ, 24 մայիսի, 2019 թ., 14:50
Ովքե՞ր են Մեծ Բրիտանիայի վարչապետի հավանական թեկնածուները

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետին ընտրելու գործընթացը սկսվելու է հունիսի 7-ից. այս մասին հաղորդում է РИА Новости-ն: Այս պահին ամենահավանական թեկնածուն ԱԳ նախկին նախարար Բորիս Ջոնսոնն է, ով արդեն հայտարարել է վարչապետի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու ծրագրերի մասին:

Այդ հնարավորությունից կօգտվի նաև Համայնքների պալատի նախկին ղեկավար Բորիս Ջոնսոնը: Հավանական թեկնածուների շարքում են նաև Մեծ Բրիտանիայի ԱԳ ներկայիս ղեկավար Ջերեմի Հանթը և Ներքին գործերի նախարար Սաջիդ Ջավիդը:

Մինչև նոր վարչապետի ընտրությունը, որը սովորաբար 6 շաբաթ է տևում, Մեյը կշարունակի կատարել Մեծ Բրիտանիայի վարչապետի լիազորությունները: