WikiLeaks-ի հիմնադրին 175 տարվա ազատազրկում է սպառնում
![]() ԱՄՆ արդարադատության դեպարտամենտը հայտարարել է WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի դեմ հարուցված ևս 17 քրեական գործերի մասին: Դրանք, գործակալության կայքում տեղ գտած հայտարարության համաձայն, կապված են «Միացյալ Նահանգների պատմության մեջ ամենամեծ տեղեկատվական փոխզիջումների մասին» հանցագործություններում նրա ունեցած դերի հետ: Այս մասին հաղորդում է РБК-ն: Գաղտնի աղբյուրների հաղորդած տեղեկությունների համաձայն, Ասանժը կապ է հաստատել ԱՄՆ բանակային հետախուզության նախկին ռազմական վերլուծաբան Բրեդլի Մենինգի հետ ու ազգային անվտանգության գաղտնի փաստաթղթեր մուտք գործելու հնարավորություն է ստացել: Ներկայում Ասանժը գտնվում է Լոնդոնի «Բելմարշ» բանտում: Մեծ Բրիտանիայում Ասանժին 50 ամսվա ազատազրկման են դատապարտել: Շվեդ դատախազներն էլ վերջերս վերաբացել են Ասանժի դեմ սեռական ոտնձգությունների մեղադրանքով հարուցված դատական գործը: Նշենք, որ ԱՄՆ-ն նույնպես պատրաստվում է Ասանժին արտահանձնելու խնդրանքով դիմել Մեծ Բրիտանիայի կառավարությանը: |

«ՌԴ գործընկերներին խնդրել եմ վերականգնել երկաթուղին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4315:06
«КГБ-ի գործակալ լինելու համար վարույթ չենք կարող հարուցել, որովհետև իրենք եղել են ԽՍՀՄ քաղաքացի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5914:48
«Պատրաստվում եք Կճոյանի՞ն նշանակել կաթողիկոսի տեղապահ»․ լրագրողը՝ Փաշինյանին (տեսանյութ)
5014:30
«Ուկրաինայի պատվիրակությունն ուղևորվել է ԱՄՆ». Զելենսկի
7814:28
«10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում և աջակցում եմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7314:00
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7113:30
