Վաղը սպասվում է Թերեզա Մեյի հրաժարականը. Times
![]() Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, հնարավոր է, մայիսի 24-ին հրաժարական տա: Այս մասին հաղորդում է բրիտանական Times թերթը: Մայիսի 22-ի երեկոյան, Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատի ղեկավար Անդրեա Լիդսոմը հայտնել է, որ թողնում է իր պաշտոնը՝ երկրի վարչապետի հետ Brexit-ի մասով ունեցած տարաձայնությունների պատճառով: Աղբյուրի համաձայն, Մեյի կողմնակիցները վստահեցրել են, որ վարչապետը հայտարարելու է իր հրաժարականի մասին Գրեմոմ Բրեյդիի հետ հանդիպումից հետո: Ավելի վաղ, Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, պատգամավորների աջակցությունը ստանալու նպատակով, մի շարք խոստումներով էր հանդես եկել: Վարչապետ Մեյը այդպես ցանկացել էր համոզել Brexit-ի փաստաթղթի հակառակորդներին: Նշենք, որ Brexit-ի փաստաթուղթը հուլիսի սկզբից չորս անգամ քննարկման է դրվել խորհրդարանում: Մեյի կարևորագույն հայտարարություններից են եղել Brexit-ի մասով երկրորդ հանրաքվեի անցկացումն ու ԵՄ-ի հետ հետագա առևտրային հարաբերությունների սցենարների մշակման հարցերը խորհրդարանում քվեարկության դնելը: |

«ՌԴ գործընկերներին խնդրել եմ վերականգնել երկաթուղին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4315:06
«КГБ-ի գործակալ լինելու համար վարույթ չենք կարող հարուցել, որովհետև իրենք եղել են ԽՍՀՄ քաղաքացի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5914:48
«Պատրաստվում եք Կճոյանի՞ն նշանակել կաթողիկոսի տեղապահ»․ լրագրողը՝ Փաշինյանին (տեսանյութ)
5014:30
«Ուկրաինայի պատվիրակությունն ուղևորվել է ԱՄՆ». Զելենսկի
7814:28
«10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում և աջակցում եմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7314:00
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7113:30
