Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Այսօր աղբատար մեքենաները սկսել են մաքրել բակերում ու փողոցներում կուտակված աղբը». Հակոբ Արշակյան

302
Հինգշաբթի, 23 մայիսի, 2019 թ., 00:50
«Այսօր աղբատար մեքենաները սկսել են մաքրել բակերում ու փողոցներում կուտակված աղբը». Հակոբ Արշակյան

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կարծում եմ, արժե նորից էս տեսանյութը դնել (մեկնաբանությունում)՝ փորձելով հանրության ուշադրությունը հրավիրել մի կարևոր թեմայի վրա, որը փողոցների անվանափոխությունը ՉԷ՛:

Այսօր Երևանի քաղաքապետարանի ձեռք բերած, Երևան քաղաքի սեփականությունը հանդիսացող աղբատար մեքենաները սկսել են մաքրել բակերում ու փողոցներում կուտակված աղբը: Փաստացի աղբահանության երկրորդ օպերատորը, որի անհրաժեշտության մասին խոսում էր քաղաքային իշխանությունը, ՍԿՍԵԼ Է ԳՈՐԾԵ՛Լ:
Դեռ փոքր ծավալներով ու փոքրաթիվ աշխատուժով (ընդամենը՝ 5 մեքենա՝ նախատեսվող 24-ի փոխարեն), բայց գործընթացը մեկնարկել է և շատ շուտով շոշափելի արդյունք կտա»: