Երևան`   +11 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

ԱՄՆ-ն վերջնագիր է ներկայացրել Թուրքիային

2525
Չորեքշաբթի, 22 մայիսի, 2019 թ., 15:15
ԱՄՆ-ն վերջնագիր է ներկայացրել Թուրքիային

ԱՄՆ-ն Թուրքիային երկու շաբաթ ժամանակ է տվել, որպեսզի վերջինը հրաժարվի գնել ամերկյան Patriot-ի համար երկընտրանք հանդիսացող С-400 հակահրթիռային պաշտպանական համակարգերը. այս մասին հաղորդում է CNBC-ն:

Հակառակ դեպքում, Անկարային սպառնում են խափանել F-35 ինքնաթիռների մատակարարումը: Սպառնալիքների շարքում են նաև տուգանքներն ու ՆԱՏՕ-ի անդամ, գործընկեր երկրների հավանական արձագանքը:

ՌԴ-ի հետ բազմամիլիոնանոց գործարքը Թուրքիան պետք է չեղյալ հայտարարի մինչև հունիսի առաջին շաբաթվա վերջը:

Որոշ աղբյուրների համաձայն, սա ԱՄՆ Պետդեպարտամենտի «վերջնական առաջարկն» է: