«Վարչապետը չպետք է այդ հաղթաթուղթը տար Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմին». Մանե Թանդիլյան
ԱԺ պատգամավոր, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով վեթինգի մասով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ասել է. «Ըստ էության, գործողություն որպես այդպիսին, մենք չենք տեսել: Նույն վեթինգը պետք է իսկապես իրականացներ առաջին իսկ օրը, երբ որ տեղի ունեցավ իշխանության փոփոփոխություն: Մենք դա պետք է անեինք և նոր սկսեինք դատական պրոցեսները, որոնք այսօր կան երկրում, որոնց պատճառով էլ տեղի ունեցան այդ ակցիաներն ու հայտարարությունները»,- ասել է՝ Թանդիլյանը՝ նշելով, որ Ազգային ժողովի տիրույթում ևս կարելի էր որոշակի քննարկում իրականացնել: «Դրանք հենց այն առաջարկներ են գործիքակազմի մասով, որը նաև մենք էինք առաջարկում... Փաստացի մեկ տարի ոչինչ չի արվել: Մեր մտավախությունն ինչո՞ւմ էինք հայտնել. այն, ինչ տեղի ունեցավ որպես ակցիա, կարող է օգտագործվել մեր պետության դեմ: Եվ դա իհարկե հաստատեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը և նա անմիջապես կարծես թե շնորհակալություն հայտնեց, որ դա կօգտագործեն հօգուտ իրենց: Ես դա ցավով եմ ասում, որովհետև չեմ ուզենա, որ Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը հասնի այնտեղ, որտեղ այլ որոշում կկայացվի մեր պետության դեմ: Դրա համար էլ մենք ասում էինք, որ վարչապետը պետք է մտափոխվեր և ձեռնպահ մնար այդ ակցիայից, չտար այդ հաղթաթուղթը Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմին, որն անմիջապես օգտագործեց՝ ապացուցելով, որ այն ինչ կատարվում է Հայաստանում, դատական պրոցեսի խոչընդոտում է»,- կարծիք հայտնեց պատգամավորը: |
«Նիկոլը չի հասկանում պատերազմի պատճառի և պատերազմի պատրվակների միջև եղած տարբերությունը». Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
7901:48«Երեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է». Սուրեն Սուրենյանց
96Երեկ, 22:54Քաղաքացիները ստուգում են մեքենաները, որ բացահայտեն ականազերծող սակրավորներին (տեսանյութ)
97Երեկ, 18:54«Ոտքի՛, քանի չի հանձնել» գրությամբ ցուցանակ՝ Երևանի մուտքի մոտ
116Երեկ, 18:30Ապրիլի 25-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
108Երեկ, 18:18«Որպեսզի հեղափոխությունը լինի թավշյա, պետք է ոստիկանությունը դառնա թավշյա». Տիգրան Քոչարյան
114Երեկ, 17:24