«Երեխան պետք է մնա ընտանիքում և վերջ». Նաիրա Զոհրաբյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեխան պետք է մնա ընտանիքում և վերջ. այսօր ընդունեցի Human Rigths Watc կազմակերպության՝ հաշմանդամ երեխաների հարցով զբաղվող բաժնի փոխտնօրեն Ջեյն Բյուքեին։ Հայաստանում կա հաշմանդամություն ունեցող 8193 երեխա։ Այս երեխաները սոցիալական ինտեգրման և ներառականության խնդիրներ ունեն, և այդ խնդիրները չեն լուծվելու հայտարարություններով և «գալոչկայի» համար արված մեկ-երկու կրեատիվ նախաձեռնությամբ։ Ջեյն Բյուքեն ևս համակարծիք էր ինձ հետ, որ այն գումարները, որ պետությունը ծախսում է հատուկ կարիքներ ունեցող երեխաների հաստատությունների վրա, շատ ավելի նպատակահարմար կլինի այդ գումարների զգալի մասը տրամադրել հաշմանդամ երեխա ունեցող ընտանիքներին, ինչպես եվրոպական բազմաթիվ երկրներում է, որպեսզի երեխան մնա ընտանիքում։ Շատ ավելի արդյունավետ կլինի այդ ռեսուրսներից հատկացնել երեխաների հետ աշխատող մասնագետներին, որպեսզի մասնագետները երեխաների հետ աշխատեն հենց երեխայի ընտանիքում։ Որովհետև, որքան էլ այդ հատուկ հաստատությունները հրաշալի պայմաններ ունենան, ինչն իրականում այդպես չէ, երեխան պետք է մնա ընտանիքում։ Ես զրուցել եմ հաշմանդամ երեխա ունեցող տասնյակ մայրերի հետ, և եթե նրանք ունենան պետության աջակցությունը, ոչ թե այն նվազ թոշակը, որ պետությունը տալիս է հաշմանդամություն ունեցող երեխային, ապա իր երեխային շատ քիչ ընտանիք է, որ կհանձնի հատուկ մասնագիտացված հաստատություն։ Ի վերջո՝ նման երեխաները հատուկ խնամքի կարիք ունեն և նրանց բուժումն ու խնամքը խիստ ծախսատար է։ Ուստի, «Հաշմանդամության ունեցող անձանց» մասին օրենքի քննարկման ժամանակ, որը վստահաբար շուտով կբերվի Ազգային ժողով, մենք առաջարկելու ենք ռադիկալ փոխել նման երեխաների հանդեպ ռազմավարությունը և պետական միջոցների հիմնական հոսքն ուղղել այն ընտանիքներ, որտեղ մեծանում են հաշմանդամ երեխաներ։ Ու եթե մենք հաշմանդամությունը դիտարակենք որպես մարդու իրավունք, այլ ոչ թե որպես միայն հիվանդություն, ապա մեր մոտեցումն այս խնդրին, վստահաբար՝ այլ կլինի։ Իսկ քաղաքապետին ևս մեկ անգամ ուզում եմ հիշեցնել՝ ուշադրություն դարձնել երևանյան թեքահարթակներին, որոնք ավելի շատ «ամերիկյան գորկի» են հիշեցնում, և որտեղից անվնաս իջնել կարող են, թերևս, միայն քաղաքապետարանի կողմից հատուկ վարժեցված անձինք»։ |
Կորոնավիրուսի ժամանակ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է ավելի քան 263 միլիոն դրամ
128Երեկ, 19:18Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. «Ժողովուրդ»
13219.04.2024, 08:30«Հնարավոր չէ պարզել՝ այդ մարդու կիստա՞ն է, թե՞ քսերոքս արած «տիպային» կիստա»․ Փաշինյան (տեսանյութ)
34118.04.2024, 12:24Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»
37418.04.2024, 09:06Մանրամասներ՝ երրորդ հարկից ընկած երեխայի առողջական վիճակից
58917.04.2024, 21:48Առողջապահության նախարարության շուրջ սկսված գործողությունների ֆոնին՝ Թորոսյանը նախարարի պաշտոնի համար ընկերոջ PR-ով է սկսել զբաղվել. «Ժողովուրդ»
64317.04.2024, 09:06