Շարունակվում է Քոչարյանի գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ
Շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով դատական նիստ: Այսօր պարզ կլինի նաև, թե երբ են դատարան ներկայանալու Արցախի Հանրապետության ներկա և նախկին նախագահներ՝ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը, ովքեր անձնական երաշխավորություն են ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու վերաբերյալ: Հիշեցնենք՝ «Մարտի 1»-ի գործից առանձնացված մասով մեղադրյալ են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով մեղադրվում է սահմանադրական կարգի տապալման, ինչպես նաև կաշառք վերցնելու մեջ, մյուս ամբաստանյալը 2008-ին Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանն է, ով մեղադրվում է սահմանադրական կարգի տապալմանն օժանդակելու, փողերի լվացման, ինչպես նաև կաշառք ստանալու մեջ: Գործով մյուս ամբաստանյալը 2008-ին պաշտպանության նախարարի տեղակալ Սեյրան Օհանյանն է, ով մեղադրվում է սահմանադրական կարգի տապալման մեջ: Նույն մեղադրանքն է առաջադրված նաև Յուրի Խաչատուրովին, ով 2008-ին պաշտպանության նախարարի տեղակալն էր: Նախնական դատական նիստին ամբաստանյալներից ծանուցվել է Ռոբերտ Քոչարյանը, որովհետև դատարանը հայտնում է, որ բացառապես քննվելու է նրա խափանման միջոցի վերաբերյալ հարցը: |
«Նիկոլը չի հասկանում պատերազմի պատճառի և պատերազմի պատրվակների միջև եղած տարբերությունը». Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
7901:48«Երեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է». Սուրեն Սուրենյանց
96Երեկ, 22:54Քաղաքացիները ստուգում են մեքենաները, որ բացահայտեն ականազերծող սակրավորներին (տեսանյութ)
97Երեկ, 18:54«Ոտքի՛, քանի չի հանձնել» գրությամբ ցուցանակ՝ Երևանի մուտքի մոտ
116Երեկ, 18:30Ապրիլի 25-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
108Երեկ, 18:18«Որպեսզի հեղափոխությունը լինի թավշյա, պետք է ոստիկանությունը դառնա թավշյա». Տիգրան Քոչարյան
114Երեկ, 17:24