Երևան`   +25 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

ԱՄՆ-ում Huawei-ի սարքավորումների նկատմամբ արգելք է սահմանվել

1271
Չորեքշաբթի, 15 մայիսի, 2019 թ., 15:45
ԱՄՆ-ում Huawei-ի սարքավորումների նկատմամբ արգելք է սահմանվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այս շաբաթ պատրաստվում է հրամանագիր ստորագրել, որով ամերիկյան ընկերություններին կարգելվի որոշ սարքավորումների օգտագործումը, որոնք սպառնում են երկրի շահերին: Reuters-ի հաղորդմամբ, փաստաթուղթն ուղղված է Huawei-ի դեմ:

Reuters-ի թղթակիցները հաղորդել են, որ Թրամփի հրամանագրում որևէ կազմակերպության անուն չի նշվում: Պաշտոնական փաստաթղթի հիմքում ընկած է մի օրինագիծ, որի համաձայն, ԱՄՆ ազգային անվտանգության անմիջական սպառնալիքների դեպքում, առևտրային գործերին միջամտելը թույլատրվում է: Այնուամենայնիվ, թղթակիցները նշում են, նոր փաստաթղթի թիրախը չինական Huawei-ն է լինելու, որին Վաշինգտոնը բազմիցս մեղադրել է լրտեսական ծրագրերի ստեղծման մեջ: Փաստաթղթի ստեղծումը մեկ տարի է տևել, իսկ դրա ներկայացումը մի քանի անգամ հետաձգվել է՝ պայմանավորված չին-ամերիկյան առևտրային համաձայնագրի շուրջ բանակցությունների անցկացմամբ: Հրամանագրի ստորագրումը կարող է անդրադարնալ նաև Պեկինի և Վաշինգտոնի հարաբերությունների վրա, քանի որ Huawei Technologies-ն աշխարհում սմարթֆոնների արտադրող երրորդ խոշորագույն ընկերությունն է: Չինաստանն ընկերության դեմ ուղղված հարձակումները համարում է անբարեխիղճ մրցակցության նշան: