Զուգարանում լքված նորածինը մեծացել է ու գտել իր իսկական ծնողներին
![]() 1986 թվականին Լոնդոնի Գաթվիք օդանավակայանի անմաքս առևտրի սրահի զուգարանում հայտնաբերվել էր ծածկոցի մեջ փաթաթված մի նորածին: Տեսքից դատելով՝ նա մոտ 10 օրական էր: Մամուլի շնորհիվ նա բոլորին հայտնի է դարձել Հարի Գաթվիք անունով: Տղային որդեգրել ու մեծացրել են խորթ ծնողները՝ տալով Սթիվեն Հայդ անունը: Այժմ նա 33 տարեկան է, ունի իր ընտանիքն ու երեխաները: Բայց նա իր ողջ գիտակից կյանքում երազել է իմանալ՝ ովքեր են իր կենսաբանական ծնողները: Հարիի համար շատ կարևոր է եղել ճանաչել իր արմատները: 15 տարի շարունակ նա որոնել է ծնողներին և վերջապես գտել՝ ծագումնաբանական անալիզների շնորհիվ: Սթիվենի մայրը, սակայն, արդեն մահացած է եղել, բայց հայրը ողջ է: Նա նաև պարզել է, որ ունի եղբայրներ ու քույրեր, որոնք իր գոյության մասին չեն էլ իմացել: Ֆեյսբուքյան իր էջում Սթիվենը շնորհակալություն է հայտնել ծագումնաբաններին, ու ափսոսանք հայտնել, որ այդպես էլ չհասցրեց ծանոթանալ ու խոսել իրեն լքած մոր հետ: Նա նաև ընդգծում է, որ երբեք քեն չի պահել սրտում իր կենսաբանական ծնողների հանդեպ: |

«Նիկոլական Հայաստանում երեխան կարդում է Սասունցի Դավթի մասին, բայց նրան չեն ասում, թե ինչ է Սասունը, որտեղ է այն գտնվում». Արմեն Հովասափյան
8214:06
Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերջնական ցուցակները
9313:54
Գեղարքունիքի և Լոռու մարզերում ուժեղ քամու հետևանքով ծառեր են տապալվել, տանիքներ են վնասվել
6613:42
«2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը պետք է գործի՛». Նժդեհ Իսկանդարյան
10213:06
Ուկրաինայի զինված ուժերը զանգվածային հարձակում են իրականացրել ԴԺՀ-ի էներգետիկ օբյեկտների վրա
17312:25
«Հնարավոր է՝ ականատես ենք լինում միջազգային հարաբերությունների նոր մոդելի ձևավորմանը». Վահան Բաբայան
11012:00


