Երևան`   +15 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

Հովհաննիսյանը և Բաչկովը կպայքարեն ոսկե մեդալների համար

315
Շաբաթ, 11 մայիսի, 2019 թ., 01:05
Հովհաննիսյանը և Բաչկովը կպայքարեն ոսկե մեդալների համար

Սանկտ Պետերբուրգում ընթացող «Սանկտ Պետերբուրգի նահանգապետի գավաթ»-ի խաղարկությունում Հայաստանը ներկայացնող 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանն ու 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը դուրս են եկել եզրափակիչ և վաղը կպայքարեն ոսկե մեդալների համար:

Հայաստանի ներկայացուցիչներից 75 կգ քաշային Արման Դարչինյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը նվաճել են բրոնզե մեդալ: