«Բաքուն ընտրելն անպատասխանատու վերաբերմունք է»․ Կլոպ
![]() «Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի եզրափակիչներն ընդունող քաղաքների՝ Մադրիդի և Բաքվի մասին։ «Մադրիդում ամեն ինչ շատ թանկ է, բայց Մադրիդը, ի տարբերություն Բաքվի, աշխարհի մյուս ծայրում չէ։ Զվարճալի է Եվրոպա լիգայի եզրափակիչն անցկացնել Բաքվում։ Չգիտեմ՝ նման որոշում ընդունողները նախաճաշին ի՞նչ են կերել։ Մադրիդը պետք է պատրաստվի անգլիացի երկրպագուների մեծ բանակ ընդունելուն։ Սակայն Բաքուն․․․ Ես գաղափար չունեմ՝ ինչպես հասնել Բաքու, արդյոք կան մշտական չվերթներ։ Եզրափակիչների անցկացման վայրի ընտրության հարցում պետք է շատ պատասխանատու և ուշադիր լինել։ Սա անպատասխանատու վերաբերմունք է։ Չեմ հասկանում, թե ինչպես են նման որոշումներ կայացնում»,- նշել է Կլոպը։ Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ «Լիվերպուլ»-«Թոթենհեմ» հանդիպումը կայանալու է Մադրիդում՝ հունիսի 1-ին, իսկ Եվրոպայի լիգայի եզրափակիչ «Արսենալ»-«Չելսի» հանդիպումը՝ մայիսի 29-ին՝ Բաքվում։ |

Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
135Երեկ, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
177Երեկ, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
18012.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
15812.11.2026, 18:54
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
17410.11.2026, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
16610.11.2026, 10:24
