«Մխիթարյանը Բաքվում անելիք չունի»․ Քարաև
![]() Ադրբեջանական «Քարաբախ» թիմի կիսապաշտպան Քարա Քարաևն ադրբեջանական կայքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Լոնդոնի «Արսենալ»-ի և Հայաստանի ազգային հավաաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Բաքվում որպես հայ անելիք չունի։ Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի եզրափակիչ «Արսենալ»-«Չելսի» հանդիպումը կայանալու է Բաքվի «Օլիմպիական» մարզադաշտում՝ մայիսի 29-ին։ ««Արսենալ» թե՞ «Չելսի»։ Միանշանակ «Արսենալ»։Եվրոպա լիգայի եզրափակչում երկրպագելու եմ «Արսենալին»։ Լոնդոնյան թիմի հետ մեր դիմակայությունից հաճելի հիշողություններ են մնացել։ Մեր երկրպագուները ջերմ ընդունեցին «Արսենալ»-ին, Լոնդոնում էլ մեր հանդեպ էին հյուրընկալ։ Դա ինձ ստիպեց Եվրոպայի լիգայի այս խաղարկությունում երկրպագել նրանց»։ Հարցին, պետք է, արդյոք, որ «Արսենալ»-ի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գա Բաքու, նա պատասխանել է․ «Ես դեմ չեմ, որ Հենրիխ Մխիթարյանը գա, բայց թող գա որպես մարզիկ։ Որպես հայ՝ նա այստեղ անելիք չունի։ Որպես մարզիկ՝ թող գա եզրափակչին»,- նշել է Քարաևը։ |

Խոակին Կապարոսի մոտ ախտորոշվել է քաղցկեղ
9512:36
«Իրանի պատմական երազանքը, որը դաժանորեն փլուզվեց»․ Սուրեն Սուրենյանց
9810:12
Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ն բրազիլացի եզրային հարձակվող է ձեռք բերել
25025.06.2026, 21:00
Երևանի «Նոա»-ն պորտուգալացի դարպասապահ ունի
20025.06.2026, 19:30
Երևանի «Դինամո» մարզադահլիճը կընդունի 13 երկրի ավելի քան 170 ըմբիշի
21224.06.2026, 22:54
49-ամյա մարզուհին վազել է չորս օր առանց երկար դադարի՝ սահմանելով ռեկորդ
51124.06.2026, 20:53
