Երևան`   +15 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

«Չելսի»-ն նոր ռեկորդ է սահմանել

222
Ուրբաթ, 10 մայիսի, 2019 թ., 12:20
«Չելսի»-ն նոր ռեկորդ է սահմանել

Եվրոպա լիգայի կիսաեզրափակչում Լոնդոնի «Չելսի»-ն, 11-մետրանոցների հարվածաշարով հաղթելով «Այնթրախտ»-ին և դուրս գալով եզրափակիչ, նոր ռեկորդ է սահմանել:

Նշենք, որ թիմերի երկու հանդիպներն էլ ավարտվել էին ոչ-ոքի՝ 1:1 հաշվով և եզրափակչի մասնակցին որոշել է 11-մետրանոցների հարվածաշարը:

Այսպիսով, լոնդոնյան ակումբը Եվրոպա լիգայի 17 խաղում անընդմեջ չի պարտվում՝ տոնելով 14 հաղթանակ և 3 խաղ ավարտելով ոչ-ոքի: Պատմության մեջ ոչ մի ակումբի չի հաջողվել Չեմպիոնների լիգայի խաղարկությունում անպարտելի լինել 17 խաղ: