Երևան`   +15 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

Օբամեյանգի հեթ-տրիկը ռեկորդային էր

326
Ուրբաթ, 10 մայիսի, 2019 թ., 11:40
Օբամեյանգի հեթ-տրիկը ռեկորդային էր

Եվրոպա լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում Լոնդոնի «Արսենալ»-ը, որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, 4:2 հաշվով հաղթեց «Վալենսիա»-ին և դուրս եկավ եզրափակիչ:

Թիմի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Պիեր Էմերիկ Օբամեյանգը՝ նոր ռեկորդ սահմանելով: Օբամեյանգը դարձավ առաջին ֆուտբոլիստը, ով «Արսենալ»-ի կազմում հեթ-տրիկ հեղինակեց եվրագավաթների խաղարկության կիսաեզրափակչում: