Երևան`   +15 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

«Թոթենհեմ»-ը դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ

315
Հինգշաբթի, 09 մայիսի, 2019 թ., 01:10
«Թոթենհեմ»-ը դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի շրջանակներում ավարտվեց «Այաքս» - «Թոթենհեմ» հանդիպումը: Գերլարված պայքարում «Թոթենհեմ»-ը 3։2 հաշվով հաղթեց «Այաքս»-ին, և դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։

Թիմերի առաջին հանդիպումն ավարտվել էր «Այաքս»-ի հաղթանակով՝ 1։0 հաշվով։ Երկու հանդիպումների արդյունքում հաշիվը 3։3 էր, բայց «Թոթենհեմ»-ը, մրցակցի հարկի տակ խփած գոլերի շնորհիվ, դուրս եկավ եզրափակիչ։

Հանդիպման 5-րդ րոպեին «Այաքս»-ի կազմում խաղի հաշիվը բացեց Մաթեյս Դե Լիգտը, իսկ 35-րդ րոպեին հոլանդացիների առավելությունը կրկնապատկեց Հաքիմ Զիեշը։ «Թոթենհեմ»-ի կազմում հեթ-տրիկի հեիղնակ դարձավ Լուկաս Մոուրան, ով մրցակցի դարպասը գրավեց հանդիպման 55-րդ, 59-րդ և ավելացրած 6-րդ րոպեներին։