Երևան`   +15 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

Էմերին մտադիր է վաճառել Մխիթարյանին և Օզիլին

574
Չորեքշաբթի, 08 մայիսի, 2019 թ., 16:55
Էմերին մտադիր է վաճառել Մխիթարյանին և Օզիլին

Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Ունաի Էմերին որոշել է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում վաճառել Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին, հայտնում է «The Sun»-ը։

Լոնդոնյան ակումբի ղեկավարությունը շատ գումար չի տրամադրի Էմերիին՝ տրանսֆերների համար, այդ պատճառով իսպանացին մտադիր է վաճառել ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներին՝ Հենրիխ Մխիթարյանին և Մեսութ Օզիլը: Օզիլը շաբաթական 350 հազար ֆունտ սթերլինգ է ստանում, Մխիթարյանը՝ 180 հազար:

Հիշեցնենք, որ երեկ այս մասին հայտնել էր նաև «The Goal» պարբերականը։