Երևան`   +15 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

Չեմպիոնների լիգայի եզրափակչում, 6 տարվա մեջ առաջին անգամ, չեն խաղա Մեսսին կամ Ռոնալդուն

215
Չորեքշաբթի, 08 մայիսի, 2019 թ., 13:00
Չեմպիոնների լիգայի եզրափակչում, 6 տարվա մեջ առաջին անգամ, չեն խաղա Մեսսին կամ Ռոնալդուն

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում «Լիվերպուլ»-ը, հաղթելով «Բարսելոնա»-ին, դուրս եկավ եզրափակիչ։

2013 թվականից ի վեր՝ վերջին 6 տարվա մեջ առաջին անգամ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կկայանա առանց Լիոնել Մեսսիի («Բարսելոնա») և Կրիշտիանու Ռոնալդուի («Յուվենթուս»):

Վերջին անգամ նման բան տեղի է ունեցել 2013-ին, երբ «Բավարիա»-ն 2։1 հաշվով հաղթեց «Բորուսիային»։