Երևան`   +15 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

«Արսենալ»-ը վաճառքի կհանի Մխիթարյանին և Օզիլին

335
Երեքշաբթի, 07 մայիսի, 2019 թ., 21:00
«Արսենալ»-ը վաճառքի կհանի Մխիթարյանին և Օզիլին

Լոնդոնի «Արսենալ»-ն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում մտադիր է վաճառել Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին, հայտնում է «Goal.com»-ը:

Նշվում է, որ «Արսենալ»-ը մտադիր է վաճառել Հենրիխ Մխիթարյանին և Մեսութ Օզիլին, քանի որ նրանք ակումբի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներն են։ Օզիլը շաբաթական 350 հազար ֆունտ սթերլինգ է վաստակում, Մխիթարյանը՝ 180 հազար ֆունտ սթերլինգ: Վաճառելով Մխիթարյանին և Օզիլին՝ «Արսենալ»-ը կկարողանա ավելի ցածր վարձատրվող նոր ֆուտբոլիստներ գնել: